«Իշխանություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Իշխանություն ''', պետություն կառավարելու [[իրավունք]], քաղաքական տիրապետություն<ref>[http:///imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=29&query=%D5%B4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6 Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, 1972]։</ref >։
'''Իշխանություն''', պետություն կառավարելու [[իրավունք]], քաղաքական տիրապետություն<ref>[http:///imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=29&query=%D5%B4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6 Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, 1972]։</ref >։
==Քաղվածքներ==
==Քաղվածքներ==



18:10, 17 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Իշխանություն, պետություն կառավարելու իրավունք, քաղաքական տիրապետություն[1]։

Քաղվածքներ

  • Իշխանության միակ առավելությունն այն է, որ նա կարող է բարերարություն անել բոլորին։
Բալտասար Գրասիան
  • Որքան ավելի մեծ է իշխանությունը, այնքան ավելի վտանգավոր է նրա չարաշահումը։
Բյորք
  • Որքան մեծ է տարածությունը հրամայողի և հպատակվողի միջև, այնքան առաջինի համար պակաս նշանակություն ունի երկրորդի արյունն ու քրտինքը։
Դենի Դիդրո
  • Իշխանությունը անօգուտ է և անկայուն, եթե ամեն բան ենթակա է միայն նրան և ոչ թե գաղափարին, որ նա մարմնավորում է։
Հենրիխ Ման
  • Չափից դուրս իշխելը իշխողների համար ամենամեծ վտանգն է։
Օնորե Միրաբո
  • Գերագույն իշխանության թուլությունը ժողովրդական աղետներից ամենասարսափելին է։
Նապոլեոն I
  • Իրենց ձեռքում իշխանություն պահող մարդիկ մինչև վերջին րոպեն չեն հավատում, որ կարող են այն կորցնել։
Չարլզ Պերսի Սնոու

Աղբյուրներ

  • Աֆորիզմներ, Երևան, 1989:

Ծանոթագրություններ