Սիրանամե
Արտաքին տեսք
«Սիրանամե», Հովհաննես Շիրազի պոեմներից։
Քաղվածքներ
[խմբագրել]- Քանզի ամեն մի նոր սերունդ աշխարհ գալիս իր դարով
- Պիտի չափե դարերն անդարձ իր նորախոհ նժարով.
- Մեկ էլ տեսար նոր կարդացած բևեռագիրն անմեկին
- Որդուն մի նոր բան շշնջաց, որ չէր բացել հոր աչքին.
- Կամ հոր անցած ճամփով անցնող որդուն ահա նույն ճամփան
- Դուրս է բերում ուրիշ մի ափ, ուրիշ մտքի հանգրվան...[1]
- Դառն է սիրո պտուղը միշտ, բայց չի ոչ ոք կշտացել.
- Ով խնդացել է մի անգամ` հազար անգամ է լացել,
- Չի հասկացել նրան ոչ ոք ու չի ոչ ոք հասկանա.
- Մեկ իմաստուն, մեկ մանուկ է, մեկ էլ տեսար` խենթ է նա...
- Սիրո ձեռից ամեն էակ սրտի գլուխն է կորցնում....[2]
- Վախկոտ սիրտը սիրո բույն չէ, սերն առյուծին է վայել....[3]
- այսպես ահա՝ քո սերն հաճախ մահվան դուռն է քեզ տանում,
- Բայց սերն այն է, որ մահվան մեջ կենդանի է դեռ մնում[4]։
- Ներշնչանքն է սպեղանին ամեն վշտի ու վերքի,
- Թե ներշնչվես անմահությամբ` մահն էլ դեմդ կկորչի...[5]
- Ահը զորք է արքաներին....
- Թող առեղծվածն հրաշք մնա, գերի մնա ճորտն ահին,
- Որ ճորտը ճորտ, իշխանն իշխան, արքան մնա իր գահին[6]։
- -Ի՞նչ իմանաս՝ ինչ է սերը, որ հաղթում է և մահին,
- Մահին հաղթում... բայց բեկվում է քար սրտերի զրահին[7]։
- Բայց քաջ կասեմ մեկին սիրես, լավին սիրես, լավ սիրես,
- Թե ծաղիկ ես, ոչ թե ծաղկին, այլ աստղկան ցած բերես...[8]
- Մարդն է երկրի գլուխն, ասեմ,
- Բայց մարդ էլ կա, մարդ էլ ու միշտ`
- Զուգընկեր են խնդում ու վիշտ.
- Բայց էն մարդուն տամ երանի,
- Ով իր սիրտը միշտ կես կանի.
- Վիշտը` իրեն, խինդն` ուրիշին,
- Նոր կհասնի մարդն իր քաշին...
- Հազար ու մեկ թուրն ավերիչ`
- Չարժեն մեկ իսկ կոտրած գրիչ։
- Քեզ քո ձեռքով մահ կբերես`
- Թե խոփի հետ թուր չսրես։
- Չարն հեշտ է միշտ, բարին դժվար`
- Դու դժվարին դարձիր նժար։
- Դժոխք կիջնես` թե մոռանաս
- Որբի արցունք, երգ ու երազ։
- Վեր` հազարից մեկն է հառնում,
- Նա, ում կյանքը գիրք է դառնում։
- Ով ագահի գլխի սև թագ`
- Գլխից կընկնի ոտքերի տակ...
- Մի ծով չարը կչքանա,
- Մի շիթ բարին կծովանա։
- Աշխարհի բկին չարով մի չոքիր`
- Նա է գրելու քեզ տապանագիր։
- Փառքն ինչ է որ` տերն ու ծառան
- Մի հողի տակ մի հող դառան։
- Ես մեռանիմ դառնամ ի հող,-
- Գիրս մնա հիշատակող...[9]
- Ո՞րն է, ասա, ձմռան վարդը, ի՞նչն է հավերժ գրկում մեզ։-
- Եվ պատանին վառեց իսկույն մտքի կանթեղն աչքերում.
- -Վառ կրակն է ձմռան վարդը, հողն է հավետ մեզ գրկում[10]։
- Ինձ ազատեք կեղծ ընկերից, ես թշնամուց կազատվեմ....[11]
- Դասագիրք է անցյալը միշտ, բայց ներկայից դու մի՛ շեղվիր,
- Դու առաջին լսողը միշտ, վերջին խոսողը եղիր[11]։
- Մի վշտանա, որ քո առջև միշտ տեսնում ես գերեզման.
- Կյանքի հմայքն հենց այն է միշտ, որ վերջ ունի ամեն բան[11]։
- Երջանկության թռչնակը վառ՝ ավելի հեշտ է բռնել,
- Քան թե նախանձ որսորդներից նրան կրծքիդ պահպանել[12]։
- Չես դիմանա քո թագի տա՝ սրտիդ ոտով թե գնաս,
- Թե ուզում ես մնաս գահին` խիղճդ պիտի մահին տաս[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 281։
- ↑ Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 287։
- ↑ Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 288։
- ↑ Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 294:
- ↑ Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 296։
- ↑ Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 299:
- ↑ Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 304:
- ↑ Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 306։
- ↑ Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 306-307։
- ↑ Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 307-308:
- ↑ 11,0 11,1 11,2 Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 308։
- ↑ Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 309:
- ↑ Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 317: