Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
Արտաքին տեսք
«Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես» (ֆր.՝ Jeux d'enfants, հայերեն՝ «Մանկական խաղեր», «Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես» (անգլ.՝ «Love me if you dare») վերնագիրը ֆիլմի անգլերեն թարգմանված տարբերակինն է[1]), գեղարվեստական ֆիլմ, Յան Սամյուելի կողմից նկարահանված ֆրանսիական մելոդրամա, որն էկրան է բարձրացել 2003 թվականին[2]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Այս խաղի համար պետք է գեղեցիկ տուփ, գեղեցիկ ընկերուհի, իսկ մնացածը կարևոր չէ։
- Ու՞ր է տանում իսկական սերը։ Ամեն ինչ պարզ է։ Բետոնե աղյուսի խորքը։
- Բայց կա մի խաղ, որ երբեք չպետք է խաղալ։ Կրկնում եմ՝ երբեք։ Նույնիսկ եթե կառաջարկի ամենալավ ընկերդ։ Դրա իմաստն այն է, որ թաղվես բետոնի մեջ։
- «Եթե սիրում ես, բաց թող»,- ասել է մի թուլամորթ, իսկ մյուս թուլամորթները պարզապես կրկնում են։
- -Հավատու՞մ ես սիրուն։
- - Իհարկե։
- - Միամիտ։
- Ինձ մնում է կատարել մի քանի առաջադրանքներ, բայց հաշվի առ՝ ինձ համար դժվար չէ։
- - Ի՞նչ առաջադրանքներ։
- -Կուլ տալ մրջյուն, փողոցում հայհոյել աղքատի, խենթորեն սիրել քեզ։
- Ահա թե ինչ է նշանակում լինել չափահաս. արագաչափի վրա ունենալ 210 թիվը, բայց չգերազանցել 60-ը։
- Բնագիր՝ Being an adult means to have a speedometer that marks 210 and not driving over 60.
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ «Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես» ֆիլմը rottentomatoes.com կայքում (անգլ.)
Աղբյուրներ
- Քաղվածքներ Internet Movie Database կայքում