Սերը տևում է երեք տարի (վեպ)

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

Սերը տևում է երեք տարի (ֆր.՝ L'amour dure trois ans), ֆրանսիացի գրող Ֆրեդերիկ Բեգբեդերի վեպը, որ լույս է տեսել 1997 թվականին։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Սերն ապրում է երեք տարի. առաջինը կրքի տարին է, որին փոխարինելու է գալիս նրբության տարին, և ի վերջո ավարտվում է ձանձրույթի տարով: Առաջին տարում ասում են` եթե դու գնաս, ես վերջ կտամ կյանքիս: Երկրորդ տարում ասում են` եթե դու գնաս, շատ կցավացնես ինձ, բայց ես կենդանի կմնամ: Երրորդ տարում ասում են` եթե դու գնաս, ես դա շամպայնով կնշեմ:
  • Մենք կառուցում ենք պատեր, որպեսզի պաշտպանենք մեզ, և այդ նույն պատերը մի օր մեզ համար դառնում են կալանավայր:
  • Մեր համատեղ կյանքը կառուցվում էր երկու ապահարզանի մոխրի վրա` երկու մարդկային զոհ պահանջվեց, որպեսզի ծնվի նոր սեր:
  • Այսօր ովքեր փող ունեն ժամանակ չունեն, իսկ ովքեր ժամանակ ունեն` փող չունեն:
  • Ավելի լավ է ես դժբախտ լինեմ առանց քեզ` քան քո հետ:
  • Ես սիրում եմ քեզ ու վերջ, և ժամանակն է արդեն հաշտվել դրա հետ` անգամ եթե դու չես պատրաստվում ոչինչ փոխել քո կյանքում: Քո քաղաքում ապրում է մարդ, ով սիրում է քեզ ու տանջվում, ուզում ես դու դա թե ոչ:
  • -Դու երբևէ տառապե՞լ ես սիրուց:
-Ոչ, դու գիտես, ես երբեք չեմ սիրահարվել, դա իմ ամենամեծ դժբախտությունն է:
-Երբեմն ես նախանձում եմ քեզ: Այ օրինակ ես երբեք չեմ սիրահարվել ընդմիշտ, դա ավելի վատ է:
  • Ինչքան շատ ես ձգտում զվարճության, այնքան մեծ է հիասթափությունը, երբ ամեն ինչ վերջանում է:
  • Ալիսա, ես սիրում եմ քեզ: Այս խոսքերն անբաժանելի են: Քո անունը Ալիսա չի, այլ «Ալիսա-ես-սի-րում-եմ-քեզ» է:
  • Մահը մեզ համար անակնկալների ավելի մեծ պաշար ունի` քան կյանքը:
  • Չէ ես քարից էլ դժբախտ եմ, չէ որ քարերին չեն լքում... քարերը չեն մահանում...
  • Ինչ-որ բանի համար չզղջալու լավագույն միջոցը` դա մոռանալ փորձելն է:
  • Մեր սերը հրաշալի է, քանի որ անհար է... և դու դա շատ լավ գիտես:
  • Սերը վերջանում է այն ժամանակ, երբ հետդարձի ճամփա էլ չկա...
  • Պտեք է ձգտել չմոռանալ այս րոպեները, որպեսզի հիշելու բան ունենանք այն ժամանակ, երբ արդեն ամեն ինչ վատ կլինի:
  • Սերը միակ պլանավորած հիսաթափությունն է, միակ կանխատեսելի աղետը` որից էլի ես ուզում:
  • Կարելի է ընդմիշտ լքել կնոջը, դավաճանել բոլոր տվածդ երդումներին և նստել այդ կնոջ դիմաց` դա ողբերգություն չսարքելով:
  • Ասում են`վատ ժամանակները դառնում են լավ հիշողություններ... կուզեի, որ դա այդպես լիներ...
  • Կնոջը դավաճանելը այդքան էլ մեծ չարիք չէ, եթե նա այդ մասին երբեք չի իմանալու:
  • Ահա սիրահարվածության մի հասարակ թեստ. եթե առանց քո սիրեցյալի անցկացրած չորս-հինգ ժամից հետո սկսում ես կարոտել նրան, ապա դու սիրահարված չես` հակառակ դեպքում ձեր բաժանման 10 րոպեն էլ բավական կլիներ, որպեսզի կյանքդ դառնար անտանելի:
  • Առաջին ամուսնության մեջ փնտրում ես կատարելություն, իսկ երկրորդում արդեն` ճշմարտությունն ես ուզում:
  • Ես սիրեցի աղջկա` ով ինձ չէր սիրում, և դադարեցի սիրել նրան` ով սիրոմ էր ինձ:
  • Ինչքան շատ ես մտածում, այնքան ավելի խելացի ես դառնում` հետևաբար և ավելի տխուր:
  • Միայնությունը դառել է ինչ-որ ամոթալի հիվանդություն:
  • Մեր օրերում Դեկարտը չէր գրի. «Մտածում եմ, նշանակում է ապրում եմ», այլ կգրեր` «Ես մենակ եմ, նշանակում է մտածում եմ»:
  • Ես այլևս չեմ ժպտում... դա իմ ուժերից վեր է...
  • Ամուսնությունը ստեղծվել է երջանկության համար` այլ ոչ թե սիրո...
  • Ամուսնությունը հանցագործություն է` որովհետև այն սպանում է առեղծվածը:
  • Պետք է ընտրել. կամ դու ինչ-որ մեկի հետ ապրում ես, կամ ուզում ես այդ ինչ-որ մեկին: Չէ՞ որ չի կարելի ուզել այն ինչ ունես... դա անբնական է...
  • Մեր հանդիպումը ինձ մի բան բացահայտեց` ամենալավ բանը, որ կարելի է անել թաղման ժամանակ` սիրահարվելն է:
  • Բնակարանը, որտեղ մենք բնակվեցինք, չափազանց փոքր էր այնպիսի մեծ սիրո համար, ինչպիսին մերն էր...
  • Թեկուզ և գիտեմ, որ սերը հեքիաթ է, միևնույն է մի քանի տարի անց հպարտանալու եմ, որ հավատացել եմ սիրուն:
  • Որպեսզի մարդ երջանիկ լինի, նա պետք է վստահ լինի վաղվա օրվա վրա, իսկ որպեսզի մարդ լինի սիրահարված` անվստահություն է անհրաժեշտ:
  • Հեքիաթներ լինում են միայն հեքիաթներում:
  • Որպեսզի սերը հավերժ ապրի, պետք է ընդամենը մոռանալ ժամանակի մասին: Այդ ժամանակակից աշխարհն է սպանում սերը… Ես հասկացա գլխավորը` որպեսզի երջանիկ լինես, պետք է ապրես դժբախտության ահավոր մի շրջան: Եթե չանցնես վշտի դպրոցը, երջանկությունը ամուր լինել չի կարող: Երեք տարի ապրում է այն սերը` որը չի ալեկոծել բարձրունքներ և չի եղել հատակում, այլ ընկել է երկնքից` պատրաստի տեսքով:
  • Ահա թե ինչպիսին է հասուն կյանքը` ավազից դղյակներ կառուցել, հետո երկու ոտքով ցատկել դրանց վրա և կառուցել կրկին, նորից ու նորից` շատ լավ իմանալով, որ միևնույն է, օվկիանոսը մի օր կլափի այն...
  • Որպեսզի սերը հավերժ ապրի, պետք է ընդամենը մոռանալ ժամանակի մասին: Այդ ժամանակակից աշխարհն է սպանում սերը... Ես հասկացա գլխավորը` որպեսզի երջանիկ լինես, պետք է ապրես դժբախտության ահավոր մի շրջան: Եթե չանցնես վշտի դպրոցը, երջանկությունը ամուր լինել չի կարող: Երեք տարի ապրում է այն սերը` որը չի ալեկոծել բարձրունքներ և չի եղել հատակում, այլ ընկել է երկնքից` պատրաստի տեսքով:

Աղբյուրներ[խմբագրել]