Ռալֆ Յիրիկյան

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search
Ռալֆ Յիրիկյան

Ռալֆ Յիրիկյան, լիբանանահայ գործարար, բարեգործ, Հայաստանի ՎիվաՍել-ՄՏՍ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը։

Քաղվածքներ[խմբագրել]

  • «Մենք հավատում ենք մշակույթին և ուզում ենք միշտ պահպանել ու պաշտպանել մեր մշակույթը, որովհետև այդ անելով` մենք ավելի ենք հզորացնում մեր ինքնությունը, մեր անցյալն ու ներկան ավելի բարձրակարգ ձևով պահպանում ու պաշտպանում և այդպիսով գնում դեպի ապագա։»
  • «Գուցե ես շատ քիչ մարդկանցից մեկն եմ Հայաստանում որը հավատում է կորպորատիվ սոցիալական պարտականությանը: Եվ ես միշտ մատակարարներին, ստեղնի մարդկանց, իմ աշխատակիցներին և անձնակազմ ասել եմ՝ թե քանի որ մենք գործում ենք Հայաստանում ու Արցախում և հաջող ենք մեր գործում, մենք պարտավորություն ունենք մեր օգուտի մի մասը կիսել նույն հասարակության հետ որ թույլ է տվել մենք այստեղ հաջող լինենք: Հայկական հասարակության շատ հատվածներ կան, որ կարիք ունեն շտապ օգնություն, և մեր պարտականությանն է, որպես մի հաջող բաժնետիրություն, որ նրանցով հետաքրքրվենք և անենք ինչ որ կարող ենք:»

Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ռալֆ Յիրիկյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: