Ջուզեպպե Վերդի (հուշագրություն)
Արտաքին տեսք
«Ջուզեպպե Վերդի», Ա. Ս. Սոլովցովայի հուշագրությունն է իտալացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի կյանքի և ստեղծագործությունների մասին։ Հրատարակվել է 1980 թվականին։
Քաղվածներ
[խմբագրել]- Տասնհինգ տարեկան հասակում Վերդին այնքան լավ էր երգեհոն նվագում, որ հաճախ հիվանդացող Պրովեզին տոնական ժամերգությունների ժամանակ եկեղեցական երգեհոնը սկսեց վստահել նրան։ Պրովեզին նրան հանձնարարում էր պարապել երաժշտական դպրոցի ետ մնացող երեխաների հետ։ Վերդին սկսեց նաև հրապարակայնորեն հանդես գալ։ Դաշնամուր նվագել սովորել էր բոլորովին ինքնուրույն. սկզբում` իր պարզունակ սպինետի, այնուհետև նոր, գերազանց դաշնամուրի վրա[1]։
- Ջուզեպպեն նյարդային և արտակարգ տպավորվող երեխա էր։ Երբեմն նա այնպես էր զայրանում ու բորբոքվում, որ կորցնում էր ինքն իրեն։ Տարիքին անհամեմատ լուրջ,ուրիշների նկատմամբ ամաչկոտ ու լռակյաց, նա հաճախ թվում էր անմարդամոտ, նույնիսկ մռայլ։ Միևնույն ժամանակ քնքշորեն խնամում էր փոքրիկ քրոջը, որը հաճախ էր իր հիվանդանում[1]։