Jump to content

Ջեյմս Ուիսթլեր

Վիքիքաղվածք-ից
Ջեյմս Ուիսթլեր (ինքնանկար)

Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր (անգլ.՝ James Abbot McNeill Whistler, 1834 - 1903), ամերիկացի նկարիչ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Դուք ինձ հարցնում եք, ողորմած տեր, թե որ հաստատությունում է ամենից հարմար ձեր կերտած նկարները տեղադրե՞լը։ Կարելի՞ է առաջարկել ձեզ կույրերի համար կացարանը[1]։
  • Նկարչի կարիերան միշտ սկսվում է վաղը[1]։
  • Երբ ուրիշները միանում են իմ խոսակցությանը, խոսակցությունը դառնում է անհնարին[1]։
  • Եթե կրեմնիումը լիներ գազ, ես կլինեի գեներալ-մայոր (երիտասարդ տարիներին Ուիսթլերը ցանկացել է ընդունվել ռազմական ակադեմիա, սակայն կտրվել է քիմիայի ընդունելության քննությունից)[1]։
  • Ուիսթլերի մի սրամիտ դիտողությունից հետո Օսկար Ուայլդը բացականչել է.
- Ափսո՜ս, որ դա ես չասացի։
- Ոչինչ,- պատասխանել է Ուիսթլերը, որը Ուայլդին հաճախ էր մեղադրում ուրիշների մտքերը փոխառելու մեջ,- դուք դա դեռ կասեք[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ջեյմս Ուիսթլեր հոդվածը նաև Վիքիպեդիայում: