Ջամի
Արտաքին տեսք
(Վերահղված է Ջամի Աբդուռահման Նուրադդին իբն Ահմադից)
Նուր ադ Դին Աբդ ար Ռահման Ջամի (պարսկերեն՝ نورالدین عبدالرحمن جامی, օգոստոսի 18, 1414 — նոյեմբերի 17, 1492), պարսիկ սուֆի բանաստեղծ, գիտնական, խորհրդապաշտ, գրող, երգահան և պատմաբան։
Քաղվածքներ
[խմբագրել]- Անէության աշխարհից գոյութան կողմը ընկա.
Օտարական մի անցորդ՝ այս կյանքի հողմը ընկա.
Ասին՝ Ջամի, ի՞նչ կուզես այս կողմերում, ասացի՝
Անէություն... ուր իսպառ գոյության հետքը չկա[1]։ - Իմ սիրուհին մեկն է, դիմացը, սակայն,
Հարյուր հազար հայելի կա զանազան.
Նրա դեմքը յուրաքանչյուր հայելի,
Ցույց է տալիս՝ ի՛ր մաքրության համաձայն[2]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Արմանուշ Կոզմոյան, ed (2004). Պարսից պոեզիայի ընտրանի. Մուղնի հրատարակչություն. էջ 16. ISBN 99941-33-16-0.
- ↑ Արմանուշ Կոզմոյան, ed (2004). Պարսից պոեզիայի ընտրանի. Մուղնի հրատարակչություն. էջ 17. ISBN 99941-33-16-0.