Ջամի
Jump to navigation
Jump to search

Աբդ առ Ռահման Ջամու պատկերն ըստ Քամալ ուդ Դին Բեհզադի
Նուր ադ Դին Աբդ ար Ռահման Ջամի (պարսկերեն՝ نورالدین عبدالرحمن جامی, օգոստոսի 18, 1414 — նոյեմբերի 17, 1492), պարսիկ սուֆի բանաստեղծ, գիտնական, խորհրդապաշտ, գրող, երգահան և պատմաբան։
Քաղվածքներ[խմբագրել]
- Անէության աշխարհից գոյութան կողմը ընկա.
Օտարական մի անցորդ՝ այս կյանքի հողմը ընկա.
Ասին՝ Ջամի, ի՞նչ կուզես այս կողմերում, ասացի՝
Անէություն... ուր իսպառ գոյության հետքը չկա[1]։ - Իմ սիրուհին մեկն է, դիմացը, սակայն,
Հարյուր հազար հայելի կա զանազան.
Նրա դեմքը յուրաքանչյուր հայելի,
Ցույց է տալիս՝ ի՛ր մաքրության համաձայն[2]։
Աղբյուրներ[խմբագրել]
- ↑ Արմանուշ Կոզմոյան, ed (2004). Պարսից պոեզիայի ընտրանի. Մուղնի հրատարակչություն. էջ 16. ISBN 99941-33-16-0.
- ↑ Արմանուշ Կոզմոյան, ed (2004). Պարսից պոեզիայի ընտրանի. Մուղնի հրատարակչություն. էջ 17. ISBN 99941-33-16-0.