Jump to content

Պապ թագավոր (վեպ)

Վիքիքաղվածք-ից

«Պապ թագավոր», Ստեփան Զորյանի պատմավեպերից։ Լույս է տեսել 1944 թվականին։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • -Կապրենք,- ասաց Երամիան հանգիստ։- Առաջին անգամը չէ, Պապ, որ Հայոց Աշխարհը ելնում է կռվի։ Եթե ելնում է, ուրեմն և ունի ապրելու կամք։ Կռվով է ապրում աշխարհում ամեն արարած։ Եթե մարմինը դադարում է դիմադրել ցավին՝ նա մեռնում է... Ո՛վ կռվում է, Պապ, նա չի մեռնում[1]։
  • Աշխարհում և ոչ մի բան գաղտնիք չի մնում։ Համբերությու՛ն։ Համբերության առաջ բացվում են բոլոր գաղտնիքները[2]։
  • -Խելացի՜,- երկարեց Երեմիան։- Բայց նա իր խելքը չի կարող բաժանել տխմարներին։ Խելքը ցորեն չէ, որ ցանես և բուսնի։ Տակիտոսն ասում է. «Մի խելացի մարդուն ընկնում է բյուր տխմար»[3]։
  • Ներսես կաթողիկոս -Ուրեմն, դուք կարծու՞մ եք, որ ես կարող եմ իմ թագավորին վատաբանել և ամբաստանել ուրիշ մի կայսեր առաջ, որքան էլ դա լինի ամբարիշտ ու մոլորյալ։ Ո՛չ, հայ րեր սրբազան,- հանկարծ ձայնը բարձրացրես Ներսեսը, և նրա ճերմակ մորուսը դողաց կրծքին։- Ո՛չ... Բանիմաց հայրն ինքն է խրատում իր որդուն և ոչ թե կանչում է օտարին։ Դիմել կայսե՜ր... Ո՛չ, ես այդ անել չեմ կարող, քանզի իմ հիվանդ ոճխարն ինձ համար առավել է, քան ուրիշի առյուծը։ Դա կնշանակե՝ մեր հիվանդ գառը տանք ուրիշի առյուծին կեր[4]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Ստեփան Զորյան, Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 8, Երևան, 1983, էջ 175-176։
  2. Ստեփան Զորյան, Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 8, Երևան, 1983, էջ 282։
  3. Ստեփան Զորյան, Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 8, Երևան, 1983, էջ 318։
  4. Ստեփան Զորյան, Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 8, Երևան, 1983, էջ 347։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Պապ թագավոր (վեպ) հոդվածը նաև Վիքիպեդիայում: