Jump to content

Չարլի Չապլին

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Չարլզ Չապլինից)
Չարլի Չապլինը (1925)

Սըր Չարլզ Սպենսեր Չապլին կրտսեր (անգլ.՝ Sir Charles Spencer Chaplin, Jr., ապրիլի 16, 1889 — դեկտեմբերի 25, 1977), անգլիացի կատակերգական կինոդերասան և ռեժիսոր։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ազգայնամոլությունը տանում է դեպի ֆաշիզմ[1]։
  • Էկրանի վրա ամենից կարևորը պլաստիկ գեղեցկությունն է։ Կինոն գեղանկարչական արվեստ է[2]։
  • Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում։ Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել այնպիսին՝ ինչպիսին կաս»։
  • Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռևս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ։ Այսօր ես դա կոչում եմ «Ինքնահարգանք»։
  • Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին։ Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգևում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ։ Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով։ Այսօր ես դա կոչում եմ «Պարզություն»։
  • Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում էր իմ առողջությանը՝ սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից։ Այն ամենից, ինչ ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց։ Այսօր ես դա կոչում եմ «Սեր ինքդ քո հանդեպ»։
    • Երբ ես ինձ սիրեցի
  • Տխրության մեջ էլ գեղեցկություն կա[3]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 10. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 88. 
  3. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 89։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Չարլի Չապլին հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիպահեստի լոգոն
Վիքիպահեստի լոգոն
Վիքիպահեստում կա այս նյութին առնչվող էջ՝