Jump to content

Ուշացած իմ սեր

Վիքիքաղվածք-ից

«Ուշացած իմ սեր», Պարույր Սևակի պոեմներից, որ գրվել է 1952-1953 թվականներին։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Դու տեսնո՞ւմ ես հիմա, իմ սիրելի՜,
Թե մեզ ո՜ւր հասցըրեց քո ուշացած սերը,
Քո ուշացա՛ծ սերը,
Դու չուշացա՜ծ իմ սեր[1]։
  • Զուր մի՛ արդարանա։
Սիրո հարցում
Չի՜ ճանաչում կյանքը արդարացում[1]։
  • Սե՜րը, ո՛չ, չի զգում փորձի կարիք[1]։
  • Բախտ բերելըս ո՜րն է,
Նրան ձե՛ռք են բերում[2]։
  • Ո՞ր հիմարը կասի, թե վատ բան է
Բարձըր աստիճանը,
Փողով լի գրպանը,
Եթե... սիրո հարցում շիրիմ չէ գրպանը[2]։
  • Նրանք՝ հետիոտըն,
Իսկ ես ձիավո՞ր եմ.
Նրանք՝ կլոր զրո,
Իսկ ես միավո՞ր եմ[2]։
  • Թեպետ հաղթությունը միշտ նորինն է,
Սակայն հինն էլ կյանքում
Նրանով է կանգուն,
Նրանով է զորեղ,
Որ նա հին է[3] :
  • Իսկ «քաղքենի» կոչումն այնքան է հին կյանքում,
Որքան... ինքը կինը[3]։
  • Որովհետև նրանք սեր են խաղում,
Իսկ դու... խաղացել ես դու սիրո՜ հետ.
Որովհետև նրանք կյանք են խաղում,
Իսկ դու... խաղացել ես դու կյանքի՜ հետ[4]։
  • Սերը հյո՛ւր չէ,
Տանը հյո՛ւր չէ սերը։
Թե բանն այդտեղ հասավ՝
Նա տանտե՜ր է[5]։
  • ....Կարող է սերը... վրեժխնդի՜ր լինել,
Վրեժ լուծել՝
Իրեն անտեսելո՜ւ համար.
Տառապալից սիրով չսիրողին զինել,
Ինչպես որ քեզ՝ հիմա...[6]
  • Մարդիկ ուրիշ բան չեն, քան թե մանուկ՝
Մանուկ - հասակ առած,
Մանուկ - տարեց դառած,
Եվ, վերջապես, նաև մանուկ - ծերուկ[7]::
  • Մեր մեջ ամեն լավ բան մանկականն է,
Ուստի «մանկականն» է լավի ածականը.
Այդպես չի՜ կարելի կոչել ժխտականը...[8]
  • Չե՞ք նկատել արդյոք, որ աշխարհում
Տգեղ մանո՞ւկ, երբե՛ք,
Աշխարհումըս բոլո՜ր մանուկներն են սիրուն...[9]
  • Իր հոր նման՝ երբեք չշլանա փառքից,
Թող շլանա, լավ է, աղջիկների քայլքի՜ց...[10]
  • Հո ասեղ չէ սերը, որ կորցընես,
Իսկ թե ասեղ է նա՝ կթաքցընե՞ս
Ինչ որ բարձիկի մեջ կամ տոպրակում։
Եթե ասեղ է նա՝
Աչք է ծակում...[11]
  • Եվ որ չորստառանի «մարդ» կոչվածը կյանքում
Շա՜տ ավելի բարդ է,
Քան թե հազարաբառ, թեկուզ սրբագործված, մի ֆորմուլա...[12]
  • Եվ ո՛չ երբեք մի հարկ
Որտեղ մութ անկյուն են կեղտը քշում՝
Հանուն ըն-տա-նե-կա՜ն սուրբ մաքր-րու-թյա՜ն...[13]

Պոեմի մասին

[խմբագրել]
  • Ինչպիսի՜ անբարոյականություն,- կարող է բացականչել կեղծ բարեպաշտը, կարդալով պոեմը։- Մի՞թե կարելի է օրինակ ներկայացնել էգոիստին, որ հաշվի չառնելով բարոյականությունը, ուզում է կնոջը խլել ամուսնուց, մորը՝ որդուց։ Բայց ուշադիր կարդալով պոեմը, դուք պարզ կտենեք, որ նրա հերոսը ազնիվ ու ուղղամիտ մարդն է, որ հերոսություն է ունեցել պատմել ամենաթանկի, ամենացավալիի մասին, պատմել չքաշվելով, դառնորեն և ատելությամբ... Բարոյականության սուր հարցերը բանաստեղծը արծարծել է լրջորեն ու խոր կերպով, դա սկզբունքային և դժվար խոսակցություն է ազնվության, ճշմարտության մասին, դա ուղղակի մարտահրավեր է քաղքենիությանը։
Ա. Կիրեևա[14][15]

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 1,2 Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 332:
  2. 2,0 2,1 2,2 Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 333:
  3. 3,0 3,1 Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 334։
  4. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 335:
  5. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 336:
  6. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 337։
  7. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 341:
  8. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 341։
  9. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 341։
  10. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 344։
  11. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 347։
  12. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 351։
  13. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 352։
  14. «Комсомольская правда», 1956, 3 ноября.
  15. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 99։