Ոճիր և պատիժ

Վիքիքաղվածք-ից

«Ոճիր և պատիժ» (ռուս.՝ «Преступление и наказание»), ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկու վեպը, առաջին անգամ հրատարակվել է «Ռուսական լրաբեր» («Русский вестник») ամսագրում 1866 թ. (№ 1, 2, 4, 6-8, 11, 12)։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ամեն ինչ մարդու ձեռքումն է ու ամեն ինչ նա աչքաթող է անում հենց միայն վախկոտության պատճառով... այդ արդեն աքսիոմա է... հետաքրքիր է, թե մարդիկ ինչի՞ց են ամենից շատ վախենում. նրանք ամենից շատ վախենում են նոր քայլից, սեփական նոր խոսքից...[1]
  • Աղքատությունը արատ չէ, սա ճշմարտություն է։ Ես գիտեմ, որ հարբեցողությունն էլ առաքինություն չէ, և սա առավել ևս ճշմարտություն է։ Բայց մուրացիկությունը, հարգելի պարոն, մուրացիկությունը արատ է։ Աղքատության մեջ դեռ պահպանում եք բնածին զգացմունքների ձեր ազնվությունը, իսկ մուրացիկության մեջ ոչ ոք ու երբեք չի կարող այդ անել։ Մուրացիկության համար նույնիսկ ոչ թե մահակով, այլ ցախավելով են դուրս քշում մարդկային ընկերությունից, որպեսզի դա առավելապես վիրավորական լիներ, և դա արդարացի է, քանի որ մուրացիկության համար ես ինքս առաջինը պատրաստ եմ ինձ վիրավորել[1]։
  • ...Արդյոք որտե՞ղ եմ կարդացել, թե ինչպես մահվան դատապարտված մի մարդ մահից մի ժամ առաջ ասում կամ մտածում է, որ եթե իրեն վիճակվեր ապրել մի որևէ բարձունքի, ժայռի վրա, այնպիսի նեղ տեղում, ուր կարելի լիներ միայն ոտքերը տեղավորել, իսկ շուրջը լիներ անդունդ օվկիանոս, հավերժական խավար, հավերժական առանձնություն և հավերժական փոթորիկ, ու այդպես ինքը մի արշին տարածության վրա կանգնած մնար ամբողջ կյանքում, հազար տարի, հավիտենապես, ապա ավելի լավ էր այդպես ապրել, քան այժմ մեռնել։ Միայն թե ապրել, ապրել ու ապրել։ Ինչ կերպ էլ որ լինի, ապրել․․․ Ինչպիսի՜ ճշմարտություն, տե՜ր աստված, ինչպիսի՜ ճշմարտություն։ Ստոր է մարդը․․․ Եվ ստոր է նա, ով նրան դրա համար ստոր է անվանում[2]։
  • Իսկ գիտությունը ասում է՝ ամենից առաջ սիրիր միայն քեզ, որովհետև աշխարհում ամեն ինչ անձնական շահի վրա է հիմնված։ Թե որ միայն ինքդ քեզ սիրես, գործդ էլ կդզես ինչպես հարկն է, կապադ էլ չի կիսվի[2]։
  • Աշխարհում շիտակությունից ավելի դժվար և շողոքորթությունից ավելի հեշտ բան չկա…
  • Իշխանությունը տրվում է միայն նրան, ով համարձակվում է կռանալ և վերցնել այն։

Աղբյուրներ[խմբագրել]


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ոճիր և պատիժ հոդվածը նաև Վիքիպեդիայում: