Ոճ

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

Ոճ (լատ.` stilus, stylus, հին հուն.` στύλος բառից), խոսքի մի որոշակի ձև, որը տվյալ բնագավառին հատուկ արտահայտությունների որոշակի ամբողջություն է։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ոճը ինքը մարդն է, նրա արտացոլումը, նրա էությունը[1]։
Օնորե դը Բալզակ
  • Ոճը ինքը մարդն է[1]։
Ժորժ Բյուֆոն
  • Լեզու և ոճ. ահա երկու միանգամայն տարբեր բաներ, որ շատ անգամ մեզանում տգիտության պատճառով խառնում են միմյանց։ Լեզուն ընդհանուր երևույթ է, ոճը՝ մասնավոր[1]։
Ալեքսանդր Շիրվանզադե
  • Ոճերը, ինչպես քթերը, երբեք միանման չեն լինում[1]։
Բեռնարդ Շոու
  • Ոճը մտքի զգեստն է[1]։
Ֆիլիպ Չեստերֆիլդ
  • Ոճը ինքը կյանքն է, այն մտքի արդյունքն է[1]։
Գուստավ Ֆլոբեր
  • Ոճը գաղափարների ծնունդ է, ոչ թե բառերի[1]։
Օնորե դը Բալզակ

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 284:
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ոճ հոդվածը նաև Վիքիպեդիայում: