Շառլ Ազնավուր
Արտաքին տեսք
(Վերահղված է Շառլ Ազնաուրից)
Շառլ Ազնավուր (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Միքայելի Ազնավուրյան) (մայիսի 22, 1924, Փարիզ, Ֆրանսիա - հոկտեմբերի 1, 2018, Մուրիես, Ֆրանսիա), ֆրանսահայ նշանավոր շանսոնիե, երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։ 2009-2018 թվականներին՝ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի[2]։
- Ես Փարիզում բնակվող հայ եմ։ Այդպես էի պատասխանում այդ հարցին, երբ տասը տարեկան էի[3]։
- Ես իմ էությամբ շինարար եմ և երբ սկսում եմ «զրոյից», դա ինձ ուժ է տալիս[3]։
- Ես չեմ պարծենում, սակայն ընդունեք, որ ներգաղթյալի որդու համար վատ չէ․․․[3]
- Իմ ընտանիքում բոլոր կրոնները կան։ Կինս բողոքական է, ես՝ գրիգորյանական, թոռս հրեա է, որդուս կինը՝ կաթոլիկ, թոռնուհիս՝ մահմեդական ընտանիքից։ Բայց մենք մեկ ամբողջություն ենք։ Մենք հասկանում եւ սիրում ենք միմյանց[3]։
- Իմ ամուրիական կյանքը լի է եղել ակնթարթային եւ խելահեղ սիրային արկածներով։ Ես արցունքն աչքին թողնում էի մեկին, որպեսզի հայտնվեմ մյուսի գրկում։ Նախընտրում էի կարճատեւ հրապուրանքը։ Խաբել ու խաբվել եմ, այդպիսին է կյանքը[3]։
- Մենք ծնվում ենք, որպեսզի մեռնենք։ Բայց մինչ այդ ապրել է պետք[3]։
- Ժամանակակից երաժշտական բիզնեսում դատարկություն է[4]։
- Երգիչները հաճախ պոպուլյար են դառնում այն պատճառով, որ նոր սերունդն անճաշակ է[4]։
- Երկրի գործերին միջամտելու համար պետք է ապրես այնտեղ և այդ երկրի քաղաքացիների հետ կիսես վիշտն ու ուրախությունը[4]։
- Իմաստ չունի պայքարել այն բանի համար, ինչին հնարավոր չէ հասնել[4]։
- Մյուզիքլը խոսակցական ժանր է նրանց համար, ովքեր երգել չեն կարողանում, և երաժշտական ժանր է նրանց համար, ովքեր խոսել չեն կարողանում։ [4]
- Ամեն տեքստ իր մեղեդին ունի. լավ, թե վատ՝ այն կա։ Պետք է պարզապես լսել այն[4]։
- Այսօրվա փոփ երաժշտությունն ի՞նչ է. ո՛չ բառեր կան, ո՛չ մեղեդի, միայն աղմուկ[4]։
- Աստղ լինելը մեծ բան չէ։ Փայլատակումը երկար չի տևում[4]։
- Իմ ամենասիրելի երգիչը ես եմ[4]։
- Մայրերը ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ ձիրք ունեն[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Շառլ Ազնավուրը նշանակվել է դեսպան (2009 մայիսի 6)։ Վերստացված է՝ 2010 փետրվարի 11։
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 95. ISBN 99930-2-276-4.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Ես Փարիզում բնակվող հայ եմ». Ազնավուր։ 168.am (դեկտեմբերի 26, 2013 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 14, 2015 թ․։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 [Լեգենդար շանսոնյեի մտքի գոհարներից։ http://newmag.am+(հոկտեմբերի 10, 2015 թ․)։ Վերստացված է՝ հոկտեմբերի 10, 2015 թ․։
- ↑ Ազնավուրը Ազնավուրի մասին «Հայաստան» հրատարակչություն, թարգմանված է հայերեն, Երևան-1976 (էջ 6)