Jump to content

Նույն հասցեով

Վիքիքաղվածք-ից

«Նույն հասցեով», Պարույր Սևակի բանաստեղծությունների շարքերից։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Առաջին սերը, ինչպես որ հացը,
Ի՜նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում…
  • Դու իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը՝ ճակատագըրով…
  • Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա՜ր...
  • Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը... մի՞թե չի գալու...
  • Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես տեր անում…
  • Քո աչքերի՛, քո աչքերի՛, քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր, ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում։
  • …Եթե աղջիկ ես ունենամ՝
Նա կկոչվի քո՛ անունով։
Ես ատում եմ քո անունը…
  • Անմահության համար տաղանդ պետք չէ բնավ.
Հարկավոր է լինել գոնե մամոնտ կամ խոտ,
Որ իր տիպն է թողել քարածըխի շերտում…
  • -Աշխարհում կա՞ արդյոք գոնե մի կե՛նտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը։
Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս…
  • Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի...

Աղբյուրներ

[խմբագրել]