Jump to content

Նիք Վույչիչ

Վիքիքաղվածք-ից
Nick Vujicic (2011)

Նիկոլաս Ջեյմս Վույչիչ (անգլ.՝ Nicholas James Vujicic, ծնվ. 1982), ավստրալիացի ավետարանական քարոզիչ և մոտիվացիոն խոսնակ, որը ծնվել է տետրաամելիայի համախտանիշով․ հազվադեպ հանդիպող խանգարում, որը բնութագրվում է չորս վերջույթների բացակայությամբ։

  • ...խո­չըն­դոտ­նե­րի մեծ մասն օգ­նում է ճա­նա­չել սե­փա­կան հնա­րա­վո­րու­թյուններն ու կիս­վել դրան­ցով շր­ջա­պա­տող մարդ­կանց հետ[1]:
  • Ե­թե դուք ու­նեք ի­նչ–որ բան փո­խե­լու մեծ ցան­կու­թյուն և Ա­ստ­ծո կամ­քը կա դրա­նում, ա­պա ան­պայ­ման կհաս­նեք հա­ջո­ղու­թյան: Սա հա­մար­ձակ հայ­տա­րա­րու­թյուն է[1]:
  • ­Դու կա­րող ես հան­դի­պել մի շարք դժ­վա­րու­թյուն­ների: Դու կա­րող ես այն­պես ը­նկ­նել, որ թվա՝ այլևս ո­ւժ չու­նես վեր կե­նա­լու: Ես գի­տեմ ի­նչ է դա, ըն­կե՛րս: Մենք բո­լորս գի­տենք: Կյան­քում միշտ չէ, որ ա­մեն ի­նչ հարթ է ըն­թա­նում, բայց հաղթահարելով այդ մար­տահ­րա­վեր­նե­րը՝ մենք դառ­նում ե­նք ա­վե­լի ու­ժեղ և շնոր­հա­կալ մեզ ըն­ձե­ռած հնա­րա­վո­րու­թյուննե­րի հա­մար: Ա­մե­նա­կար­ևորն այն է, թե ի­նչ ազ­դե­ցու­թյուն է թող­նում մարդ իր շր­ջա­պա­տի վրա և ի­նչ­պես է ա­վար­տում իր կյան­քի ու­ղին:­
  • Մարդ­կանց պատ­կե­րա­ցում­նե­րում հաշ­ման­դամ­ներն ա­վե­լի պա­սիվ, եր­բեմն էլ նույ­նիսկ ագ­րե­սիվ ու ի­նք­նամ­փոփ կյան­քով ապ­րող մար­դիկ են: Ես սի­րում եմ ա­նակն­կա­լի բե­րել նրանց՝ ցույց տա­լով, որ ապ­րում եմ լի­ար­ժեք և ար­կա­ծային կյան­քով[1]:
  • Ես միշտ փոր­ձում եմ դառ­նալ ա­վե­լի լա­վը, որ­պես­զի կա­րո­ղա­նամ ա­վե­լի լավ ծա­ռայել Ա­ստ­ծուն և աշ­խար­հին[1]
  • Ձեր ե­րա­զանքներից հրա­ժարվե­լով՝ Ա­ստ­ծուն դնում եք փա­կու­ղու մեջ[1]:
  • Ես ու­նեմ ը­նտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյուն: Դուք ևս ունեք ը­նտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյուն: Մենք կա­րող ե­նք կենտրո­նա­նալ մեր հի­աս­թա­փու­թյուն­նե­րի և թե­րու­թյուն­նե­րի վրա: Կա­րող ե­նք ը­նտ­րել ի­նչ­պի­սին լի­նել՝ չար, բար­կա­ցած, թե տխուր: Կամ դժ­վա­րին պա­հե­րին, վատ մարդ­կանց հանդի­պե­լիս կա­րող ե­նք ըն­դու­նել այդ ա­մենն ի­բրև փոր­ձա­ռություն և ա­ռաջ շարժ­վել՝ մեր ձեռ­քը վերց­նե­լով սե­փա­կան եր­ջան­կու­թյու­նը[1]
  • Որ­քան էլ որ սար­սա­փե­լի լի­նի ձեր կյան­քը, միշտ էլ հույս կա: Որ­քան էլ որ վատն են պայ­ման­նե­րը, միշտ էլ ա­ռջ­ևում լավ օ­րեր են սպասվում, և կապ չու­նի, թե որ­քան մեծ են ար­գելք­նե­րը, դրանք միշտ էլ հաղ­թա­հա­րե­լի են[1]:
  • Կյան­քում միշտ ա­մե­նա­լավն է լի­նում: Ես դրա­նում համոզ­վել եմ սե­փա­կան փոր­ձով[1]:
  • Կար­ևոր է ճանա­չել և ա­րժ­ևո­րել սե­փա­կան ան­ձը: Հաս­կա­նալ, որ դուք ևս ձեր ներդ­րումն ու­նեք այս կյան­քում[1]:
  • Հա­ճախ կյան­քի դժ­վա­րու­թյուն­նե­րը նրա հա­մար են, որ­պես­զի հաս­կա­նանք մեր ի­րա­կան դերն այս կյան­քում[1]:
  • ...նույնիսկ ա­մե­նա­վատ հետ­նա­խոր­շե­րում և տա­ռա­պան­քի մեջ ես տե­սել եմ մարդ­կանց, ով­քեր ոչ մի­այն գո­յատ­ևել են, այլ նաև բար­գա­վա­ճել[1]:
  • ...եր­ջան­կու­թյու­նը կախ­ված չէ հան­գա­մանք­նե­րից[1]...
  • Ո­րոշ վեր­քեր ա­վե­լի ա­րագ են սպի­ա­նում, ե­րբ շա­րու­նակում ես շարժ­վել ա­ռաջ: Նույ­նը կա­րե­լի է ա­սել նաև կյան­քի դժ­վա­րու­թյուն­նե­րի դեպ­քում[1]:
  • Շատ դեպ­քե­րում մենք ո­ւղ­ղա­կի ան­զոր ե­նք ի­նչ–որ բան փո­խել: Եր­կու ը­նտ­րու­թյուն կա՝ կամ հու­սա­հատ­վել, կամ պայ­քա­րել ա­վե­լի լավ կյան­քի հա­մար: Իմ խոր­հուր­դը ձեզ՝ ըն­դու­նել, որ ա­մեն ի­նչ իր պատ­ճառն ու­նի, և կյան­քում պա­տա­հում է միայն լա­վա­գույնը[1]:
  • Ես ձեզ խոստա­նում եմ, որ ա­մեն մի ան­կա­րո­ղու­թյան դի­մաց դուք ու­նեք ա­վե­լի մեծ կա­րո­ղու­թյուն­ներ՝ հաղ­թա­հա­րե­լու դրանք[1]:
  • Մարդ­կային միտ­քը մի­ա­ժա­մա­նակ կա­րող է և՛ օ­րհ­նություն, և՛ ա­նեծք լի­նել[1]:
  • Հա­ճախ ձեր եր­ևա­կա­յա­կան վա­խերն ա­վե­լին են, քան կարող է պա­տա­հել ի­րա­կա­նում: Ոչ մի վատ բան չկա ա­պա­գան պլա­նա­վո­րե­լու մեջ, բայց ի­մա­ցած ե­ղեք, որ ձեր ամ­նա­մեծ վա­խերն ան­գամ կա­րող են վե­րա­փոխ­վել հա­ճե­լի ա­նակն­կալնե­րի: Կյան­քը գրե­թե միշտ դե­պի լավն է փոխ­վում[1]:
  • Հավաս­տի­աց­նում եմ ձեզ, որ չեք էլ կա­րող պատ­կե­րաց­նել, թե որ­քան ա­նակն­կալ­ներ է նա­խա­պատ­րաս­տել կյան­քը ձեզ հա­մար, ե­թե չհանձն­վեք: Շա­րու­նա­կեք ե­րա­զել: Դուք շատ բան կա­րող եք փո­խել: Ա­մեն ի­նչ ա­րեք ձեր ե­րա­զան­քին հաս­նե­լու հա­մար[1]
  • Իմ կյան­քը վեպ է, որ նոր է սկ­սում գր­վել: Վեպ է նաև ձեր կյան­քը: Սկ­սեք գրել ա­ռա­ջին գլուխն այ­սօր: Լց­րեք այն արկած­նե­րով, սի­րով և եր­ջան­կու­թյամբ: Ապ­րեք այն կյան­քով, ո­րն ի­նք­ներդ եք ստեղ­ծել[1]:
  • Ե­թե նույ­նիսկ եր­բեմն ձեզ մի­այ­նակ եք զգում, միև­նույն է, հի­շեք, որ դուք սիր­ված եք, Ա­ստ­ված ձեզ սի­րո հա­մար է ստեղ­ծել: Ո­ւս­տի մենակ չեք: Ձեր հան­դեպ ու­նե­ցած Նրա սերն ան­վե­րա­պահ է. Նա չի սի­րում ձեզ, ո­րով­հետև… Նա միշտ է սի­րում ձեզ[1]:
  • Ի­սկ Ա­ստ­ծո սերն այն­քան ի­րա­կան է, ո­րն ա­պացու­ցե­լու հա­մար ստեղ­ծեց ձեզ[1]:
  • Հի­շե՛ք, Ա­ստ­ված օգ­նում է նրանց, ով­քեր ի­րենք են պատ­րաստ ի­րենց օգ­նել: Դուք պետք է շարու­նա­կեք պայ­քա­րել ձեր ե­րա­զանք­նե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար[1]
  • Ե­թե դուք այն­տեղ չեք, որ­տեղ ու­զում է­իք հայտն­վել, կամ չու­նեք այն ա­մենն, ի­նչ հույս ու­նե­իք ձեռք բե­րել, ա­պա խն­դի­րը փնտ­րեք ոչ թե ձեր շուրջ, այլ ձեր ներ­սում: Վերց­րեք պա­տասխա­նատ­վու­թյու­նը ձեզ վրա և սկ­սեք գոր­ծել[1]
  • Բո­լորն էլ կյան­քում ու­նե­նում են վա­խե­րի ու կաս­կածանք­նե­րի շր­ջան, ե­րբ ի­րենց զգում են մերժ­ված և օ­տար­ված կամ չսիր­ված: Մենք բո­լորս ու­նենք մեր բար­դույթ­նե­րը[1]:
  • Ճնշ­վա­ծու­թյան զգա­ցո­ղությու­նը բո­լո­րին է ծա­նոթ: Դրանք վտան­գա­վոր են դառ­նում, ե­րբ պայ­քա­րե­լու փո­խա­րեն թույլ եք տա­լիս տի­րել ձեզ[1]:
  • Դուք կա­րող եք ցան­կա­նալ, ե­րա­զել, հու­սալ, բայց երբեմն Ա­ստ­ված ա­կն­կա­լում է, որ դուք ի­նք­ներդ էլ քայ­լեր ձեռնար­կեք ձեր ցան­կու­թյուն­նե­րի, ե­րա­զանք­նե­րի և հույ­սե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար: Դուք պետք է միշտ ձգ­տեք ա­վե­լի­ին[1]:
  • Ճշ­մար­տու­թյունն այն է, որ մե­զա­նից յուրա­քան­չյուրն ու­նի ի­նչ–որ շնորհ, հմ­տու­թյուն­ներ, ար­հեստ, և մեր՝ եր­ջան­կու­թյան տա­նող ճա­նա­պարհն ո­ւղ­ղա­կի­ո­րեն պայ­մա­նա­վոր­ված է այդ շնորհ­նե­րով: Ճշ­մար­տու­թյուն, որ այն­քան կար­ևոր է ի­մա­նալ այս կյան­քում: Եվ ես տա­րօ­րի­նակ եմ հա­մա­րում, որ դպ­րոց­նե­րում չեն սո­վո­րեց­նում այդ մա­սին[1]:
  • ­Ե­թե դուք դեռևս փոր­ձում եք հաս­կա­նալ, թե ին­չով եք ուզում զբաղ­վել, ո­րն է ձեր կյան­քի ու­ղին, խոր­հուրդ եմ տա­լիս սկ­սել ի­նք­նա­վեր­լու­ծու­թյու­նից[1]:
  • Մենք բո­լորս էլ այս աշ­խարհ ե­նք գա­լիս մերկ և բա­զում սպա­սում­նե­րով: Մենք նվեր ե­նք, ո­րը դեռ պետք է բաց­վի: Գտ­նե­լով այն, ին­չը ձեզ բա­վա­կանու­թյուն է պատ­ճա­ռում, ո­րով կա­րող եք զբաղ­վել ա­մեն օր, գտ­նում եք նաև ձեր կյան­քի ու­ղին: Ի­սկ ե­թե գտ­նում եք նաև մե­կին, ով պատ­րաստ է վճա­րել ձեզ դրա հա­մար, ձեռք եք բերում նաև կա­րի­ե­րա[1]:
  • Մենք բո­լորս էլ սո­վո­րա­կան մահ­կա­նա­ցու­ներ ե­նք և ունենք սահ­մա­նա­փակ պատ­կե­րա­ցում­ներ: Չենք կա­րող տեսնել, թե ի­նչ է սպաս­վում ա­պա­գա­յում: Այն ու­նի իր լավ և վատ կող­մե­րը[1]:
  • Ե­րբ դուք հս­տակ գի­տեք՝ ի­նչ եք ու­զում, ձեր մեջ կարթ­նանա նաև այն ի­րա­գոր­ծե­լու կիր­քը: Դուք կսկ­սեք ապ­րել այդ նպա­տա­կի ի­րա­գործ­ման հա­մար: Ե­թե դուք դեռ ձեր տե­ղի փնտր­տուք­նե­րի մեջ եք այս կյան­քում, ա­պա պետք չէ վախե­նալ ձա­խո­ղում­նե­րից: Սա մարաթոն է, ոչ թե կարճ մր­ցավազք[1]:
  • Մար­դիկ ի­նք­նադրս­ևոր­ման տար­բեր մի­ջոց­ներ են ը­նտրում: Ո­մանք կա­րող են խմել մինչև վեց տուփ գա­րե­ջուր: Մյուսնե­րը՝ թմ­րա­նյու­թեր օգ­տա­գոր­ծել: Ո­րոշ մար­դիկ պլաս­տիկ վիրա­հա­տու­թյուն­նե­րի են դի­մում՝ գե­ղեց­կու­թյան կաս­կա­ծե­լի չափո­րո­շիչ­նե­րին համապատաս­խա­նե­լու հա­մար: Ո­մանք կա­րող են մի ամ­բողջ կյանք աշ­խա­տել հա­ջո­ղու­թյան գա­գաթ­նա­կետին հաս­նե­լու հա­մար: Բայց ա­մե­նա­գի­տա­կից մար­դիկ գի­տեն՝ տևա­կան եր­ջան­կու­թյան տա­նող ու­ղի­նե­րը հեշտ չեն: Ե­թե դուք վատ­նեք ձեր ու­ժե­րը ժա­մա­նա­կա­վոր հա­ճույք­նե­րի վրա, ա­պա բա­վա­րար­վա­ծու­թյու­նըևս կլի­նի ժա­մա­նա­կա­վոր:Ստա­նում եք այն, ին­չի հա­մար վճա­րում եք, այ­սօր կա, վա­ղը՝ չկա[1]:
  • Կյան­քը ու­նե­նա­լը չէ, կյան­քը լի­նելն է: Դուք կա­րող եք ու­նե­նալ այն ա­մենն, ի­նչ հնա­րա­վոր է գնել, բայց լի­նել ո­ղորմե­լի ի­բրև մարդ[1]:
  • Դի­մա­կայեք նյու­թա­կան արժեք­նե­րի գայ­թակ­ղու­թյա­նը: Եր­ջան­կու­թյու­նը լավ տուն, նորաձև հա­գուստ, թան­կար­ժեք մե­քե­նա ու­նե­նա­լու մեջ չէ: Պետք չէ կար­ծել, որ ե­թե ու­նե­նաք այ­սինչ բա­նը, ա­պա եր­ջա­նիկ կլինեք, դա ըն­դա­մե­նը պատ­րանք է: Ե­թե փոր­ձեք եր­ջան­կու­թյուն փնտ­րել նյու­թա­կան ար­ժեք­նե­րում, եր­բեք այն չեք գտ­նի[1]:
  • Ա­մե­նա­կար­ևո­րը կյան­քում նվի­րելն է[1]:
  • Հույ­սը այն է, ին­չից սկս­վում են ե­րա­զանք­նե­րը: Այն ձեր ներ­քին ձայնն է, որ ո­ւղ­ղոր­դում է դեպի գե­րա­գույն նպա­տակ: Դուք չեք կա­րող ղե­կա­վա­րել այն, ի­նչ տե­ղի է ու­նե­նում ձեզ հետ, բայց կա­րող եք ղե­կա­վա­րել ձեր պա­տաս­խան ռե­ակ­ցի­ան[1]:

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 Նիք Վույչիչ, Կյանքն առանց սահմանների, Ե., Դարակ, 2020: Թարգմանիչ` Աննա Վարդազարյան, խմբագիր` Աշոտ Գաբրիելյան: