Jump to content

Նաիրյան դալար բարդի

Վիքիքաղվածք-ից

«Նաիրյան դալար բարդի», Համո Սահյանի բանաստեղծությունների շարքը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ասում են հին ես այնքան, որքան որ կրակն է հին,
Վառվելով լույս ես տվել ինքդ քո ճանապարհին,
Ու երբ քո ոսոխն անգութ օջախիդ հուրն է մարել,
Վառել ես ազնիվ հոգիդ ու նորից լույս ես արել։ - Հայ ժողովրդին
  • Կերտել ես ոստանդ նոր, հավերժել փառքը նրա,
Հանճարիդ նուռն է հասել սրբատաշ քարիդ վրա...
  • Ա՜խ, ես ինչ ասեմ անսիրտ Արազին,
Որ սիրտս կիսած անցնում է միջով։
  • Այսպես եկել ես, այսպես անցել ես,
Դու անհիշելի ժամանակից,
Մահից փախել ես, բայց և դարձել ես
Մահվան ու կյանքի սահմանագիծ։ - Արաքս
  • Այնպես է ելնում մեր քաղաքը, որ
Մասիս գնալու էլ կարիք չկա,
Բռնած իր բախտի ճանապարհը նոր,
Ինքն իր ոտքերով նա մեզ մոտ կգա։ - Ես հաստատ գիտեմ
  • Ես երգիչ հրի, սրի, շահ չունեմ քո սիրուց զատ,
Քեզ նման կանաչ կյանքով քեզ համար ելած մարտի,
Կմեռնեմ, միայն թե դու դարերում ազատ խշշաս,
Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի։ - Նաիրյան դալար բարդի

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Համո Սահյան, Նաիրյան դալար բարդի, Երևան, 1958։