Յարոսլավ Վրխլիցկի

Վիքիքաղվածք-ից
Յարոսլավ Վրխլիցկի

Յարոսլավ Վրխլիցկի (չեխերեն` Jaroslav Vrchlický, փետրվարի 17, 1853 - սեպտեմբերի 9, 1912), չեխ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ամեն մի կաթիլ սիրո համար պատրաստ եմ ես
Ոտաբոբիկ քայլել մինչև ծայրն աշխարհի...[1]:
  • Թախիծ, գիշերվա մուգ մանուշակի
Խորքից առկայծող կայծոռիկ ես վառ,
Դու այս ամառվա մով ու քնքշագին
Գիշերվա նման հոգուս մեջ մտար[1]։
  • Շեկ ժայռին բուսած հասարակ ծաղիկ...
Քո շուրջն ամեն ինչ վայրի է, տրտում,
Մեխակ, աճում ես դու քարի սրտում
Ու ջուր ես խմում երկնքից ծավի[1]։
  • Հավքին հարցրի. «Տեսնում եմ հեռուն,
Բայց չեմ կռահում ես իմ մտքերը,-
Իմ տխրության հետ որտե՞ղ ես սուրում»։
Նա պատասխանեց. «Դեպի ամպերը»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Չեխ և սլովակ բանաստեղծներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1966


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Յարոսլավ Վրխլիցկի հոդվածը նաև Վիքիպեդիայում: