Յանուշ Կորչակ
Արտաքին տեսք
Յանուշ Կորչակ (լեհ.՝ Janusz Korczak, (հուլիսի 22, 1878, Վարշավա — օգոստոսի 5/6, 1942), լեհ բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ, լեհական բանակի սպա։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մի՛ ակնկալիր, որ երեխադ կլինի այնպիսին, ինչպիսին դու ես կամ՝ ինչպիսին դու ուզում ես։ Օգնի՛ր նրան դառնալ ոչ թե քեզ նման, այլ՝ իր։
- Մի՛ պահանջիր երեխայից վարձահատույց լինել ամեն ինչի համար, ինչ դու տվել ես նրան։ Դու կյանք ես տվել նրան, ինչպե՞ս կարող է նա վարձատրել քեզ։ Նա կյանք կտա մեկ ուրիշի, այս ուրիշը՝ երրորդին. սա երախտագիտության անշրջելի օրենքն է։
- Մի՛ թափիր քո վիրավորանքները երեխայի վրա, որպեսզի ծեր տարիքում գլխիդ չտաս, քանի որ՝ ինչ ցանես, այն կհնձես։
- Մի՛ նայիր նրա խնդիրներին վերևից։ Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի չափով, վստահ եղիր, որ նրա համար էլ պակաս դժվար չէ, գուցե՝ ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի։
- Մի՛ նվաստացրու։
- Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները՝ հանդիպումներն են երեխաների հետ։ Ավելի ուշադիր եղիր նրանց նկատմամբ, մենք երբեք չենք կարող իմանալ՝ ում ենք հանդիպում երեխայի մեջ։
- Մի՛ տանջիր ինքդ քեզ, եթե ինչ-որ բան չես կարող անել երեխայիդ համար։ Տանջվիր, եթե կարող ես, բայց չես անում։ Հիշիր, որ երեխայի համար բավարար չափով չի արված, քանի դեռ ամեն ինչ արված չէ։
- Երեխան բռնակալ չէ, ով տիրում է քո ամբողջ կյանքը, նա միայն մարմնի և արյան պտուղ չէ։ Նա այն թանկ սափորն է, որ Կյանքը տվել է քեզ, նրա մեջ պահպանի՛ր և զարգացրո՛ւ ստեղծագործական կրակը։ Այն մոր ու հոր ազատագրված սերն է. պետք է աճեցնել ո՛չ թե սեփական երեխան, այլ՝ պահ տրված հոգին։
- Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային։ Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզենա, որ անեն քո երեխային։
- Սիրի՛ր քո երեխային ինչպիսին որ կա՝ անտաղանդ, ձախորդ, հասուն։ Ուրախացիր, երբ շփվում ես նրա հետ, քանի որ երեխան տոն է, քանի դեռ քեզ հետ է։