Jump to content

Մհեր Բեյլերյան

Վիքիքաղվածք-ից

Մհեր Հրաչյա Բեյլերյան (ապրիլի 3, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ (2002)։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • -Գիտե՞ս, պատերազմի ժամանակ ինչեր եմ տեսել։ Կամ պիտի գժվես, կամ հոնգուրհոնգուր լաց լինես։ Բայց ո՞նց լացես, երբ զինվորներդ քեզ են նայում[1]։
  • Մայորի աչքերը հազվադեպ են երևում հաստ հոնքերի տակից։ Ընկերները նրան Ուղտ են ասում, ինչը զարմանալի չէ, եթե նկատի ունենանք նրա կոտրատվելով քայլելը և մշտապես որոճալը, անկախ այն բանից` բերանը լի՞քն է, թե՞ դատարկ։ Ընդհանուր առմամբ մայորը չափազանց անհետաքրքիր է` նրա մասին գրելու համար, բայց կա մի առանձնահատկություն, որը նրան տարբերում է մյուսներից։ Երբ մայորը խոսում է, ունկնդիրները հանկարծ արտասվելու ցանկություն են ունենում` անկախ նրա ասածի բովանդակությունից…[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել]


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մհեր Բեյլերյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: