Միջակություն
Արտաքին տեսք
Միջակություն, միջակ կարողությունների, ընդունակությունների, գիտելիքների տեր մարդկանց բնորոշում[1]։
Քաղվածքներ ստեղծագործություններից
[խմբագրել]- Միջակությո՜ւնը...
- Թե թռչուն է նա՝ ապա թութակ է.
- Այն է կրկընում, ինչին վարժել են։
- Թե կենդանի է՝ կապիկ է միայն.
- Անում է լոկ այն, ինչին մարզել են։
- Եթե ուժեղ է՝ ապա ջորո՛ւ պես.
- Ուժն իրենը չէ,
- Այլ ծնողների զորեղությունն է...[2]
- «Անլռելի Զանգակատուն» → «Ղողանջ միջակության», Պարույր Սևակ
Քաղվածքներ
[խմբագրել]- Ասում են, որ այս միջակությունները իրենց ներսում շատ լավ էլ գիտեն, որ իրենք միջակություն են և ոչ թե մոլորված, իբր իրենց մասին բարձր կարծիք ունեն։ Ավելի հավանական է, որ այս միջակությունների տարատեսակները կան. «մտավորականի» մի տեսակ կա, որը գիտի իր ոչնչության մասին, մեկ այլ տեսակ՝ որ չգիտի։ Մի երրորդ տեսակ էլ կա, որ համոզված է, թե ինքը տաղանդավոր է։ Կան կիրթ միջակություններ և ան-կիրթ միջակություններ և այլն[3]։
- Արթուր Շահնազարյան (երգահան, կոմիսատագետ)
- Ինչպես դպրոցում մեծամասնությունը երեքներով սովորողներ են, որոնք հետագայում հասարակության մեջ դառնում են գերակշռող. չէ՞ որ ցանկացած հասարակության մեծ մասը միջակություններ են, բայց և միջակությունը չի որոշում հասարակության դեմքը[4]։
- Ռուբեն Բաբայան (ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ)
- Որպես օրենք այդ միջակությունները շատ ավելի ակտիվ են ու կարողանում են պրոպագանդել իրենց այսպես ասած «աղբը»։ Իսկ այն մարդիկ, ովքեր հավատարիմ են իրենց սկզբունքներին, պիտի ավելի ակտիվ ու հետևողական լինեն, կարողանան հակադրվել այդ միջակություններին[5]։
- Միքայել Պողոսյան (դերասան, երգիչ)
- Միջակությունն էլ վիրավորական արտահայտություն չէ. պարզապես մարդն ունի իր սահմանները, որից այն կողմ չի կարողանում տեսնել կամ աճել, իսկ խնդիրներ առաջանում են միայն այն ժամանակ, երբ միջակությունները փորձում են իրենց կամքը պարտադրել հասարակությանը և ամեն ինչ անել, որպեսզի «մեծությունների» փառքը վերագրվի իրենց[6]։
- Առաքել Սեմիրջյան (հրապարակախոս, հասարակական, քաղաքական գործիչ)
- Հետհեղափոխական շրջանը սիրում է միջակություններ, և այդ միջակությունների բազմությունը, հայտնվելով մեր կյանքի գրեթե բոլոր բնագավառներում, հետ է մղում տաղանդավոր անհատներին[7]։
- Աբգար Ափինյան (բանասիրական գիտությունների պրոֆեսոր)
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ միջակություն - բացատրություն
- ↑ ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ
- ↑ ՉԿԱ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
- ↑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՄԱՍԸ ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ
- ↑ Միքայել Պողոսյան. «Այդ միջակությունները կարողանում են պրոպագանդել իրենց աղբը»
- ↑ Առաքել Սեմիրջյան. Մեծություններ և միջակություններ
- ↑ Աբգար Ափինյան. «Տարիներ շարունակ, որպես մտավորականներ, մեզ ներկայացրել են կեղծ խրտվիլակներ»