Միխայիլ Լոմոնոսով

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Լոմոնոսով

Միխայիլ Վասիլևվիչ Լոմոնոսով (ռուսերեն՝ Михаил Васильевич Ломоносов) (նոյեմբերի 19, 1711ապրիլի 15, 1765), ռուս գիտնական և գրող։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Հապաղումը երբեմն մահվան է հավասար։
  • Եթե դու որևէ լավ բան ես անում դժվարությամբ, ապա աշխատանքը գնում է, իսկ լավը մնում, իսկ եթե վատ բանն ես հաճույքով անում, ապա հաճույքը գնում է, իսկ վատը մնում։
  • Անխոնջ աշխատանքը հաղթահարում է բոլոր խոչընդոտները։
  • Ով փոքր գործ չի կարող անել, նրա համար մեծ գործն էլ անհնար է։
  • Շատ բան չարժե սխալներ նկատելը․ տալ ինչ-որ նոր բան՝ ահա թե ինչ է պատշաճում պատվարժան մարդուն։
  • Կռապաշտական սնահավատությունը աստղաբաշխական հողագունդը պահել է իր ծնոտների մեջ՝ թույլ չտալով նրան շարժվել։
  • Ընդհանուր օգուտի համար և հատկապես հայրենիքում գիտությունն արմատավորելու համար, հարազատ հոր դեմ ընդվզելը ևս մեղք չեմ համարում։
  • Մեկ փորձը ես ավելի բարձր եմ դասում, քան միայն երևակայությամբ ծնունդ առած հազարավոր կարծիքները։
  • Խիզախե՛ք հայրենիքը քաջությամբ փառաբանել։
  • Սերն ուժեղ է ինչպես կայծակ, բայց թափանցում է առանց որոտի, և նրա ամենաուժեղ հարվածները հաճելի են։
  • Ծույլ մարդը անարգ պարապության մեջ նման է անշարժ ճահճաջրի, որը բացի գարշահոտությունից և արհամարհելի զեռուններից, ոչ մի բան չի արտադրում։
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Միխայիլ Լոմոնոսով հոդվածը նաև Վիքիպեդիայում: