Jump to content

Մեր հոգսերի ձմեռը

Վիքիքաղվածք-ից

«Մեր հոգսերի ձմեռը» (անգլ.՝ The Winter of Our Discontent), ամերիկացի գրող Ջոն Ստայնբեքի վերջին վեպը, որը լույս է տեսել 1961 թվականին։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • ...Վիրավորվելու հատկությունը կախման մեջ է ինտելեկտից, իր նկատմամբ ունեցած վստահության զգացումից: «Շան որդի» խոսքը կարող է վիրավորել միայն նրան, ով վստահ չէ իր մոր վրա:
  • Եթե հոգեկան աշխարհը ենթակա է այն օրենքներին, ինչին ենթակա է իրերի աշխարհը, ուրեմն այս հարաբերական տիեզերքում ամեն բան հարաբերական է. բարոյականությունը, վարքի նորմերը, մեղսագործության հասկացողությունը:
  • Մարդն ուղղակի խորհուրդ կամ արդարացում է որոնում իր էության խորքում, որն անհասանելի է կասկածների ու երկմտանքի համար:
  • Կարողացի՛ր միայն լարված, տագնապալի շնչասպառ սպասումների մեջ պահել մարդկանց և նրանք ինչի ասես կհավատան:
  • Ում հեշտությամբ ես ստանում, միշտ էլ էժանագին է լինում:
  • Դուք խորհուրդները հաշվի եք առնում այն դեպքում միայն, երբ համընկնում են ձեր իսկ մտադրություններին:
  • Գլուխդ մի բան է մտնում, հետո էլ վարժվում ես այդ մտքին և թվում է, թե այլ կերպ լինել չի կարող:
  • Ապրել նշանակում է սովորել:
  • Երբ որևէ իրադրություն, որևէ խնդիր դառնում է չափազանց դժվարին ու անլուծելի, մարդուն փրկարար հնարավորություն է տրված չմտածել այդ մասին:
  • Կանայք հեշտությամբ են հաշտվում դժվախտության հետ, եթե այդ դժբախտությունը բաժին է ընկնում ուրիշ կանանց:
  • «Մնաս բարով»-ը խիստ է ու անվերադարձ, այդ բառերում հնչում են անցյալի ու ապագայի միջև գոյություն ունեցող բարալիկ կապը կտրելու համար բավականաչափ սուր ատամների ղժրտոցը:
  • Միայն քաջերը չեն, որ զոհվում են ճակատամարտի ժամանակ, բայց ամենից հաճախ զոհվում են քաջերը...
  • -Ի՞նչ կա որ։ Փողը միշտ էլ փող է, ինչ կերպ էլ որ ընկնի մարդու ձեռքը։
-Քեզ հետ համաձայնել չեմ կարող։ Դա միևնույն է փողի համար, բայց ոչ թե նրանց համար, ինչպես դու ես ասում, որոնց ձեռքն ընկնել է։
  • Ի՜նչ զարմանալի արարածներ են կանայք։ Նրանցով չհիանալ չեմ կարող, եթե նույնիսկ այնքան էլ չեմ հասկանում նրանց։
  • Ինչ զարհուրելի արարած է մարդը. ցուցատախտակների, ինդիկատորների, հաշվիչների ի՜նչ բարդ համակարգ է նա. իսկ մենք կարողանում ենք կարդալ դրանցից միայն մի քանիսի ցուցմունքները, և այն էլ՝ գուցե սխալ կերպով։
  • Բիզնեսում և քաղաքականության մեջ մարդ պետք է ուժով և անողոքաբար ճանապարհ հարթի իր համար՝ մարդկանց բազմության միջով, եթե միայն ուզում է լինել մանկական խաղի լեռան Արքան։ Իսկ հետո նա կարող է լինել ողորմած, մեծահոգի լինել, բայց ամենից առաջ անհրաժեշտ է բարձունքին հասնել։
  • Ուժն ու հաջողությունը վեր է ամեն տեսակի քնննադատությունից և վեր է ամեն տեսակի բարոյականությունից։ Կնշանակի, կարևորն այն չէ, թե ինչ ես անում, այլ այն, թե ինչպես ես անում և ինչ անուն ես տալիս դրան։ Մարդու մեջ կա՞ն արդյոք այնպիսի ներքին ուժեր, որոնք կարողանան խանգարել ինչ-որ բանի և ինչ-որ բան դատապարտեն։ Հազիվ թե։ Դատում են միայն անհաջողության դեպքում։ Ըստ էության, հանցագործությունը լոկ այն դեպքում է հանցագործություն համարվում, երբ բռնվում է հանցագործը։

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ջոն Սթայնբեք, Մեր հոգսերի ձմեռը, Մկների ու մարդկանց մասին, Երևան, 1978։