Jump to content

Մեռյալների խոսողը

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Մեռյալների Խոսողըից)
Մեռյալների Խոսողը գրքի երեսը

«Մեռյալների խոսողը» ամերիկացի գրող Օրսոն Սկոտ Կարդի գիտաֆանտասիկ վեպն է, որը հրատարակվել է 1986 թվականին, իբրև շարունակություն «Էնդերի խաղը» վեպին։ Գիրքն ստացել է Նեբյուլա և Հյուգո մրցանակներ, և «Էնդերի խաղը» գրքերի շարքում է գտնվում։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Որովհետև նա սիրում էր նրան, ինչպես կարող ես միայն սիրել նրան՝ ով քո արտացոլանքն է քո ամենախոր վշտի ժամանակ։
    • Վալտենտին, էջ 89
  • Դա ամենահմայիչ բանն է մարդկանց մասին։ Դուք բոլորդ վստահ եք, որ ավելի ցածր կենդանիները նախանձից արյունահոսում են, քանի որ հոմո սապիեն լինելու բարի բախտն իրենց բաժին չի ընկել։
    • Ջեյն, Օլիադո, էջ 108
  • Դու անկողմնակալության և արդարադատության գարշահոտ ես տալիս։ Իսկ ես բավականին մարդ կամ, որ վերադասելի վերաբերմունքի սպասելիք ունենամ իմ հանդեպ։
    • Ջեյն, Օլիադո, էջ 110
  • Նա բացահայտել էր, որ վստահություն շահելու ամենլավ ճանապարհը ճշմարիտ խոսելն էր։
    • Ռիբեյռա Տունը, էջ 124
  • Քանի որ իր սեփական հայրը դաժան էր եղել, Գրեգոն միայն դաժանության իբրև սիրո և ուժի փաստ կհավատար։
    • Ռիբեյռա Տունը, էջ 131
  • Նա կարծել էր թե արժեքավորում է իր մենությունը. սակայն հիմա, պարտադիր մենության մեջ՝ խոսելու, մեկի կողմից լսվելու հրատապ կարիքն էր զգում, ոնց որ նույնիսկ իր գոյությունից չէր կարող վստահ լինել՝ առանց մեկի հետ խոսակցության որպես վկայություն։
    • Մտքի Երեխաները, էջ 184
  • Դուք մինչև խորք մշակութային գլխավորատեսներ եք։ Դուք ձեր Երկբայելի գործունեությունները կկատարեք խեղճ, փոքրիկ խոզուկներին օգնելու համար, բայց երբևէ աշխարհում չե՛ք նկատի երբ նրանք բան ունենան ձեզ սովորեցնելու։
    • Էնդեր, Ուրացողներ, էջ 248
  • Ախտը և բուժումը ամեն սրտում են։ Մահը և ձերբազատումը ամեն ձեռքում են։
    • Մարդը Գերիշխողի տեքստից, Ուրացողներ, էջ 262
  • Թեթևության արցունքներ, նա որոշեց։ Հույզամաքրում։ Մի Խոսել՝ մի ճգնաժամ, մարդկանց կյանքը քրքրվածության մեջ, գաղութի ապագան կասկածի մեջ։ Եվ ես արտասվում եմ թեթևությունից, քանիզի մի գերտռզած համակարգչային ծրագիր նորից խոսում է ինձ հետ։
    • Խոսել, էջ 298
  • Օլիադո՝ Երբ դու իսկապես մեկին ճանաչում ես, չես կարող նրան ատել։
    Էնդեր՝ Կամ հնարավոր է, որ դու չես կարող մեկին իսկապես ճանաչել՝ մինչև դադարես նրան ատել։
    Օլիադո՝ Արդյո՞ք դա մի շրջանաձև պարադոքս է։ Դոմ Քրիստաոն ասում է, թե ճշմարտության մեծ մասը կարելի է շրջանաձև պարադոքսներով բացահայտել։
    Էնդեր՝ Չեմ կարծում դա ճշմարտության կապ ունենա, Օլիադո։ Դա միայն պատճառ և էֆեկտ է։ Մենք երբեք չենք կարող դրանց դասավորել։ Գիտությունը չի ընդունում ոչ մի պատճառ բացի առաջին պատճառը—շրջիր մի դոմինո, և նրա կողքինը նաև կընկնի։ Իսկ երբ գալիս է մարդկության, միակ պատճառի տեսակը, որ կարևոր է, վերջին պատճառն է, նպատակը։ Մարդն ինչ ուներ մտքում։ Երբ հասկանում ես մարդիկ ինչ պատճառ ունեին մտքում, չես կարող էլ նրանց ատել։ Կարող ես նրանցից վախենալ, բայց չես կարող ատել, որովհետև նույն ցանկությունները միշտ էլ կարող ես քո սրտում գտնել։
    • Փեթակի Պարսամայրը, էջ. 402

Աղբյուր

[խմբագրել]
  • Օրսոն Սկոտ Կարդ. Մեռյալների Խոսողը (անգլերեն). Tom Doherty Associates. ISBN 0-812-53257-0.