Մեռած պոետների հասարակություն

Վիքիքաղվածք-ից
Վիքիպեդիա
Վիքիպեդիա


«Մեռած պոետների հասարակություն» (անգլ.՝ Dead Poets Society), գեղարվեստական ֆիլմ-դրամա՝ նկարահանված ռեժիսոր Փիթեր Ուիրի կողմից 1989 թվականին։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Մենք բոլորս ունենք հասկացված լինելու անհագ ցանկություն։ Սակայն անհրաժեշտ է վստահել սեփական յուրօրինակությանը։ Նույնիսկ եթե ձեր մնացած համոզմունքները հիմար կամ տարօրինակ են թվում։ Նույնիսկ եթե երամն ասում է, որ դա հիմարություն է։
  • ՄաքԱլիսթեր։ Ազատ մտածել 17 տարեկանու՞մ։
Քիթինգ. Զվարճալի է։ Ես Ձեր մեջ ցինիզմ չեմ նկատել։
ՄաքԱլիսթեր. Ես ցինիկ չեմ։ Ես իրատես եմ։ «Ցույց տվեք ինձ սիրտ, ոը ծանրացած չէ հանդուգն երազանքներով, և ես Ձեզ ցույց կտամ երջանիկ մարդու»։
Քիթինգ. «Սակայն միայն երազներում են մարդիկ ազատ։ Միշտ եղել է այդպես և այդպես էլ կլինի։»
ՄաքԱլիսթեր. Թենիսո՞ն։
Քիթինգ. Ո՛չ, Քիթինգ։
  • — Պարոնայք, որո՞նք են չորս հիմնասյուները։
— Կարոտ։ Սարսափ։ Անկում։ Մրուր։
  • Ջոն Քիթինգ։ Վարդեր քաղեք, քանի դեռ ուշ չէ։ Լատիներեն այդ արտահայտությունը հնչում է որպես «carpe diem»: Ո՞վ գիտի բառացի թարգմանությունը։
  • Ջոն Քիթինգ։ Պատռե՛ք էջեր, պարոնայք, պատռե՛ք։
  • Օ, Կապիտան, իմ կապիտան։
  • Թոդ Էնդերսոն։ Ճշմարտությունը կարճ ծածկոց է, ծածկոց, որի տակ միշտ սառչում են ոտքերը. այն կարելի է երկարացնել, փաթաթել, սակայն երբեք չի հերիքում. կարող ես շուռ գալ, համառել, սակայն ծածկվել չես կարող։ Եվ ծննդյան օրվանից մինչև մահ այն ծածկում է միայն մեր դեմքը՝ խեղված լացով, ողբով և բղավոցով։
  • զանգում է հեռախոսը, Չառլի Դալթոն տնօրեն Վելթոնին։ Սա Ձեզ։ Սա Աստված է։ Ասում է, որ աղջիկների ընդունենք։
  • Այն ժամանակ ես մտքի հսկա չէի, որին դուք հիմա տեսնում եք ձեր առաջ։ Ես պիգմեյ էի։ Երբ ես լողափ էի գնում, մարդիկ ինձ վրա Բայրոնի գրքերն էին նետում։
  • …Սարսափելի է հրաժարվել սեփական հավատներից և զգացմունքներից… մեզ բոլորիս քաջալերում է անհրաժեշտ, սակայն դուք պետք է հավատաք, որ ձեր հայացքները յուրօրինակ են և պատկանում են միայն ձեզ։
  • Թող ասեն հնարավոր ամեն ինչ, սակայն բառերն ու գաղափարները կարող են փոխել աշխարհը։
  • Որսացե՛ք պահը, և թող ձեր կյանքը արտասովոր լինի։
  • Արդեն Երկիրը ժառանգելու ժամանակն է, վախկոտ գառնուկ։
  • Նայել իրեր հարկավոր է տարբեր դիտակետերից։
  • Յուրաքանչյուր հոգում կա ինչ-որ նշանակալի բան։
  • Պարապությունն ինձ քիչ ժամանակ է տալիս։
  • Թաքնվեցի ես անտառներում, որպեսզի կյանքն անիմաստ չանցնի։ Որպեսզի կուլ տամ կյանքի ոսկրածուծը, արմատախիլ անեմ ամեն բան, ինչ կյանք չէ։
    Որպեսզի մահվան մահճում չհասկանամ, որ ես չեմ ապրել…
  • Համապատասխան դի՛րք ընդունեք, պարոն Դալթոն։
  • Կյանքի պիեսը դեռևս չի ավարտվել, և դու միգուցե քո տողը գրես։

Արտաքին հղումներ[խմբագրել]