Մենք ենք, մեր սարերը (ֆիլմ)

Վիքիքաղվածք-ից

«Մենք ենք, մեր սարերը», հայկական թատերգական և կատակերգական կինոնկար, որը նկարահանվել է 1969 թվականին։ Ռեժիսորն է Հենրիկ Մալյանը, ըստ Հրանտ Մաթևոսյանի սցենարի։

Քաղվածքներ[խմբագրել]

  • -Էհ, ընկե՛ր լեյտենանտ, դու որ չլինեիր՝ ես լողացողը չէի։
  • -Բա հիմա մեռնելու ժամանա՞կ էր, ա՛յ կնիկ...
  • -Հլա մի ինձ քննիր...
  • Իշխան - Տո մի սրան նայե՛ք. համ կնիկ ա ուզում, համ չբեր ա ուզում, համ էլ բանն էլ հետն ա ուզում։
  • -Տո՛, հնձածդ խոտ չի՞։
  • Ավագ - Իշխա՛ն, էս աշխարհի վրա քանի՞ երկիր կա։ Հա, բայց կարևորը մենք ու Ամերիկան... մեզ ու Ամերիկային մեղքս շատ ա գալիս, էն մանր-մանր երկիրները գլուխ են պահում... մենք էստեղ մեզ համար խոտ ենք հնձում։ Էն խեղճ Քենեդուն ընչի՞ սպանեցին։ Ասա՝ դուրներդ չէր գալիս - վերցնեիք մի ուրիշ գործի դնեիք։ Ընչի՞ տվիք ու սպանեցիք։
  • -Լեհ աղջիկները սիրուն են։
-Տո դու ի՞նչ գիդես, է՜:
-Էհ, որ սիրուն են, ասեմ սիրուն չե՞ն։
-Է՜հ, Ավագի ցավերը իրար մի խառնեք...
  • -Բա քո արածը արած է՞ր։ Որ ասում էի մի աղջիկ ծնի։ Այ էս օրվա համար էի ասում.. քաղաք եմ գնում, գործ կա։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մենք ենք, մեր սարերը հոդվածը նաև Վիքիպեդիայում: