Jump to content

Մեղադրվում են

Վիքիքաղվածք-ից
«Մեղադրվում են» գրքի շապիկը

«Մեղադրվում են», Մովսես Գորգիսյանի խմբագրապետությամբ հրատարակված գիրք-ժողովածու։ Հրատարակվել է «Հայրենիք» հրատարակչության կողմից 1989 թվականի հունվարին։ Գրքի առաջին մասը նվիրված է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի այդ ժամանակ ձերբակալված անդամներին (Բաբկեն Արարքցյան, Ռաֆայել Ղազարյան, Վանիկ Սիրադեղյան, Վազգեն Մանուկյան, Լևոն Տեր-Պետրոսյան և այլք)։ Ժողովածուի մյուս մասերը վերոնշյալ կոմիտեի, տարբեր անհատների և միավորումների հայտարարության տեքստերի հավաքածու են։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Բաքվում, նույնիսկ պարետային ժամի պայմաններում, շարունակվում են միտինգներեն ու ցույցերը։ Երեկ այստեղ ձերբակալված էր հազարից ավել մարդ /ազգությունը տեղեկատվության մեջ չի նշվում/։

...

Ամբողջ Հայաստանում շարունակվում են գործադուլները նույն պահանջներով՝
ա/ Ապահովել հայ բնակչության կյանքի անվտանգությունը Ադրբեջանի տարածքում
բ/ Վերացնել անհիմն կերպով մտցված պարետային ժամը Երևանում
գ/ Վավերացնել ՀՍՍՀ ԳԽ նոյեմբերի 24-ի նստաշրջանի որոշումները։
Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե (27.11.1988 թ.)
  • Ս/թ նոյեմբերի 27-ի ժամը 17-ի դրությամբ Կիրովաբադ քաղաքում լարվածությունը շարունակվում է։ Ստուգված տվյալներով առ այսօր հայ ազգաբնակչությունից զոհվել է 2, վիրավորվել է 100-ից ավելի մարդ։ Արձանագրվել է բռնաբարության 10 դեպք։ Կանայք, երեխաները և ծերունիները ապաստան են գտել հայկական թաղամասի 13-րդ դպրոցում և եկեղեցում։
Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե (27.11.1988 թ.)
  • ԿԻՐՈՎԱԲԱԴ - երեկվանից մինչև այսօր Կիրովաբադից Երևանում վայրէջք են կատարել 8 ինքնաթիռներ, Կամոյում՝ 2 ուղղաթիռներ, որոնք բերել են հիմնականում կանանց և երեխաների։
Ընդհանուր հաշվով Կիրովաբադում ադրբեջանցիները այրել են 1222 տուն։ Հայկական եկեղեցում ծնվել են երեք երեխաներ /Դավիթ, Անդրանիկ, իսկ երրորդի անունը հայտնի չէ/:
Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե (տեղեկագրություն /9/ 2.12.1988թ. ժամը 20-ի դրությամբ, դրությունը Ադրբեջանում)
Ա.Ս. Գրիբոյեդով ,,Խելքից պատուհասը,,

...

Մեզ սևացնելու և վանդալների հետ հավասարեցնելու փորձերը միանգամայն անօգուտ են, քանի որ մեր վերապրածի մասին ճշմարտությունը հայտնի է ամբողջ աշխարհին։ Հայտնի է և այն, որ Հայաստանը, որը հանրապետություններից առաջինն էր, որ միամտաբար և անկեղծորեն հավատաց...Վերակառուցմանը, առաջինն էլ դարձավ... Դեմոկրատիա և հրապարակայնություն հռչակողների կողմից նախաձեռնած տեռորի նոր ալիքի զոհը։
Բաց նամակ ՍՍՀՄ քաղաքացիներին, Ղարաբաղյան շարժման ազատության մեջ մնացած ակտվիստների կողմից (Երևան, 1988 թ. դեկտեմբեր)

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  • Կետադրությունը և ուղղագրությունը տրված է ըստ հրատարակության։

Աղբյուրներ

[խմբագրել]
  • «Մեղադրվում են», «Հայրենիք» հրատարակչություն, 1989 թ. հունվար, Երևան։