Մաքուր բանականության հավերժ փայլատակում
Jump to navigation
Jump to search
Մաքուր բանականության հավերժ փայլատակում, 2004 թվականին արտադրված ֆիլմ մի զույգի մասին, ովքեր անցնում են իրենց հիշողությունից միմյանց ջնջելու գործընթացը, երբ նրանց հարաբերությունները վատանում են, և միայն այդ կորուստից հետո են նրանք բացահայտում, թե ինչից պետք է սկսեին։
Ջոել Բարիշ[խմբագրել]
- Ավազը գերագնահատված է։ Ավազահատիկներն ընդամենը ժայռի բարակ, փոքր հատվածներ են։
- Ինչու՞ եմ ես սիրահարվում կանանց, ովքեր իմ հանդեպ ուշադրություն են ցուցաբերում։
- Նա հաճելի է։ Հաճելին լավ է։
- Պատահական մտքեր 2004 թվականի Սուրբ Վալենտինի օրը։ Այս օրը տոն է, որ հորինել են բացիկներ պատրաստող ընկերությունները, որպեսզի մարդիկ իրենց անպետք զգան։
- Մշտապես խոսելը չի ենթադրում մշտապես հաղորդակցվել։
- Գիտե՞ս՝ ես պատրաստ եմ հենց հիմա մեռնել, քանի որ ես երջանիկ եմ հենց այս պահին։
Քլեմենտին Կրուցզյունսկի[խմբագրել]
- Խմի՛ր, երիտասարդ։ Դա գայթակղությունն պակաս զզվելի կդարձնի։
- Ես միշտ մտահոգվում եմ՝ կարծելով, որ չեմ ապրում իմ կյանքը լիարժեք։ Ընդունել բոլոր առանձնահատկություններն ու բոլոր հնարավորություննե՞րը։ Ո՛չ, ուղղակի համոզվել, որ չես վատնում քո ունեցած քիչ ժամանակի ամեն վայրկյանը։
- Դու դադարում ես լսել այն, ինչ ճիշտ է, իսկ այն, ինչ ճիշտ է, մշտապես փոփոխվում է։
- Մարդիկ չեն հասկանում, թե ինչքան միայնակ են երեխաները։
- Դու ինձ լսու՞մ ես։ Առավոտյան ես քեզ կմոռանամ։ Սա է հիմար սիրավեպի հիանալի վերջը։