Jump to content

Մարտին Գարդներ

Վիքիքաղվածք-ից
Մարտին Գարդները

Մարտին Գարդներ (անգլ.՝ Martin Gardner, հոկտեմբերի 21, 1914 — մայիսի 22, 2010), ամերիկացի մաթեմատիկոս և գիտական գրող՝ մասնագիտացված ժամանցային մաթեմատիկայի մեջ, որի հետաքրքրությունների շրջանակում էին աճպարարությունը, կեղծ գիտությունը, գրականությունը (հատկապես Լուիս Քերոլի գրվածքները), փիլիսոփայությունը, գիտական թերահավատությունը և կրոնը։ Նա Scientific American հասարակական գիտական ամսագրի «Մաթեմատիկական խաղեր» սյունակի հեղինակն էր 1956-1981 թվականներին։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մի բանի մասին սովորելու համար ավելի լավ ճանապարհ չկա, քան նրա մասին գրելը[1]։
  • Դեռ որևէ բանի և ոչինչի մեջ տարբերություն կա, բայց դա բացառապես երկրաչափական է և այդ երկրաչափության հետևում ոչինչ չկա[2]։
  • Քաղաքագետներից, անշարժ գույքի գործակալներից, օգտված մեքենաների վաճառորդներից, և գովազդագիրներից սպասելի է, որ փաստերը ինքնածառայող ուղղություններով ձգեն, իսկ այն գիտնականները, որ իրենց արդյունքները կեղծում են՝ իրենց ընկերակիցների կողմից իբրև աններելի հանցագործությունների գործող են տեսնվում։ Դեռևս տխուր փաստն այն է, որ գիտության պատմությունը վխտում է ուղղակի կեղծությամբ և այն գիտնականների պարագաներով, որոնք անգիտակցաբար աղավաղեցին իրենց աշխատանքը՝ նրանց ջերմագին համոզվածության տեսապակիներից նայելով[3]։
  • Համաչափականությունից խոսալիս, մեր պատուհանից դուրս նայեք, և կարելի է մի կարդինալ (թռչունի տեսակ) տեսնեք, որ հարձակվում է իր արտացոլման պատուհանի մեջ։ Կարդինալը միակ թռչունն է, որ ունենք, որ հաճախակի է այս գործն անում։ Եթե մոտակայքում մի բույն ունի՝ կարդինալը մտածում է թե մի այլ կարդինալ ջանում է իր տարածքը զավթել։ Նա երբեք չի ընկալում թե իր սեփական արտացոլման վրա է հարձակվում։ Կարդինալները հայելու համաչափականության մասին շատ չգիտե՛ն[4]։

Քաղվածքներ Մարտին Գարդների մասին

[խմբագրել]
  • Մարտին Գարդները այս դարում այս երկրում արտադրված ամենամեծ ինտելեկտներից է։
  • [Մարտին Գարդները եղել է] միակ ամենապայծառ փարոսը, որ պաշտպանում է բանականությունը և լավ գիտությունը ընդդեմ այն խորհրդապաշտության և հակամտավորականության, որ մեզ շրջապատել է։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 1,2 Մի միտք խաղալիս․ հարցազրույց Մարտին Գարդների հետ (անգլերեն)։ Վերստացված է՝ 2009-05-03։
  2. Մաթեմատիկական կախարդանքի ցուցադրումը
  3. Գիտությունը լավ, վատ և Շինչու (անգլերեն) (1981), 123Մարտին Գարդներից քաղվածքներ։ Վերստացված է՝ 2009-05-03։
  4. «Մաթեմատիկայի և ուրիշ խաղերի մեծ հաղորդող՝ մի խոսակցություն Մարտին Գարդների հետ»։ Իշտվան Հարգիթայ։ The Mathematical Intelligencer. (1997), 194(4), 36-40. Մարտին Գարդներից քաղվածքներ։ Վերստացված է՝ 2009-05-03։


Արտաքին հղումներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մարտին Գարդներ հոդվածը նաև Վիքիպեդիայում: