Մարսել Պրուստ
Արտաքին տեսք
Ուշադրություն, այս էջն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վալենտին Լուի-Ժորժ-Էժեն-Մարսել Պրուստ (1871 — 1922), ֆրանսիացի վիպասան, ակնարկագիր և քննադատ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ամենամեղմ շփումն այն մարդկանց միջև է, ովքեր հետաքրքրված չեն զրույցով։
- Ձգտելով մոռանալ մարդուն՝ մենք գտնվում ենք այնպիսի մի վիճակում, երբ մեշ հիշողությունն ամեն ինչ անում է այդ ցանկությանը հակառակ։
- Ունենալով առողջ դատողություն՝ մենք պիտի հասկանանք, որ տառապել կարելի է միայն նրանց համար, ովքեր արժանի են դրան։
- Խանդի զգացումը հաճախ միայն ցանկություն է՝ անսահման իշխանություն ունենալ ուրիշ մարդու գորշողությունների ու արարքների վրա։
- Զարմանալի է։ Իմ դժբախտ կնոջ մասին ես հիշում եմ գրեթե ամեն ժամ, բայց միայն մի քանի վայրկյանով։
- Գործերից տեղյակ լինելը միշտ չէ, որ նշանակում է՝ մասնակցել դրանց։
- Որպես զարգացած խելքի տեր անձնավորություն՝ նա չի կարող կարճ խոսել այն մասին, ինչը չի պահանջում երկար խոսքեր։
- Երջանկությունն օգտակար է մարմնի համար, իսկ թախիծը զարգացնում է հոգին։