Jump to content

Մարութա սարի ամպերը

Վիքիքաղվածք-ից

«Մարութա սարի ամպերը», Մուշեղ Գալշոյանի պատմվածքների ժողովածու[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Տեր Հարությունը մեծ ու ճերմակ պաստառը կախել էր Տիրամոր նկարի կողքին և վառ կարմիրով հյուսում էր տառերը։ «Հայոց տառերը կարմիր են,- բացատրում էր Տեր Հարությունը,- քանզի սուրբ Մաշտոցը իր սրտից է հանել ի լույս։ Եվ կարմիր են, քանզի թրծվել են արդար Արեգակով։ Եվ կարմիր են, քանզի սրբազան կռիվների են մասնակից եղել։ Եվ ասեղնագործում էր հանդարտիկ, հեռվից ու մոտիկից ուշադիր զննելով, երբեմն էլ այնպես վերացած, որ իրենց թվում էր, թե հայոց տառերը նոր-նոր հորինվում են, և Տեր Հարությունն է ստեղծողը[2]։
  • Քառասունյոթ-քառասունութ տարի առաջ, երբ իրենց կորցրած Էրգրի անունով վրան խփեցին այդ լեռներում, աշուն էր։ Երբ ձորափը բաժանեցին, քարերը հավաքեցին, արին կուտակ-կուտակ և ձորափը կնքեցին Խաչերով արտեր, աշուն էր։ Իսկ գարնանը Բարսեղը վերցրեց փայտը և շարունակեց Էրգրում թողած նախրորդությունը։ Եվ այդ գարնանը Խաչերով արտերում նա հանդիպեց, հանկարծակի հանդիպեց ծանոթի...Գինարբ ծաղիկն էր։ Աչքերին չէր հավատում, ախր, Գինարբը Էրգրի սարերում մնաց, չգաղթեց, մնաց։ Լինելու բա՞ն է...այդ իրիկուն գլխին Ծովասարից մի կտոր չայիր, Էրգրից մի կտոր նշխար` իջավ գյուղ[3]։
  • -Քո հոգին արդար ու իմաստուն էր, իմ ջո՛ջ եզ։ Դու ինչպե՞ս իմացար, որ գարուն արնոտ պետք է լիներ։ Որ մեր բարձրիկ երկնքից մանանայի տեղակ արյուն պիտի ցողվեր մեր անուշ սար ու ձորերին, խելառ Դավթի որձ գետի մեջ։ Դու ինչպե՞ս իմացար, որ էդ գարնան ու չուրի հիմա իրար հետ ակոս չենք բացի Մարութա սարի փեշին կորեկ չենք ցանի, ու Մարութա սիրուն Սարյակները կմնան առանց կորեկի[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Երևան, Սովետական գրող, 1981
  2. Մ.Գալշոյան, Մամփրե արքան
  3. Մ.Գալշոյան, Գինարբ ծաղիկ
  4. Թաթոն


Վիքիպեդիա
Վիքիպեդիա