Մարի Դյուդեֆան

Վիքիքաղվածք-ից
Մարի Դյուդեֆան

Մարի դը Վիշի-Շամրոն, մարկիզա Դյուդեֆան (նաև՝ դյու Դեֆան, ֆր.՝ Marie de Vichy-Chamrond, marquise du Deffant, 25 սեպտեմբերի, 1697, Լինին-ան-Բրիոննե (ֆր.՝ Ligny-en-Brionnais), Բուրգունդիա – 23 օգոստոսի, 1780, Փարիզ), ֆրանսիացի ազնվականուհի, փիլիսոփաների փարիզյան սալոնի տիրուհի։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Մեր կյանքն անցնում է մեր բացակայությամբ. մենք միշտ ապրում ենք հուշերի և հույսերի արանքում[1]։
  • Սնափառությունն ավելի շատ կանանց է կործանել, քան սերը[1]։
  • Ընկերությունը միակ կիրքն է, որ տարիների հետ չի թուլանում[1]։
  • Չեմ հասկանում, թե ինչու էր Դիոգենեսը թափառում ձեռքի լապտերով՝ մարդ փնտրելու։ Նրա հետ ավելի վատ բան չէր կարող լինել, քան մարդուն գտնելը[1]։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 377։