Jump to content

Մարդը ափի մեջ

Վիքիքաղվածք-ից

«Մարդը ափի մեջ», Պարույր Սևակի բանաստեղծությունների շարքերից (1963)։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Եթե սիրվել՝
միայն մեկի՛ց և մե՜կ անգամ… - Ուզում եմ
  • Եվ լինել անհոգ, և անդարդ լինել,
Պարզապես սիրո՜ղ – ապրո՜ղ մարդ լինել... - Հանգստանում եմ
  • Հողն ավելի լավ ես զգում
Այն ժամանակ,
Երբ նա հանկարծ տատանվում է
Քո ոտքի տակ… - Կարծում եմ
  • Մայրը միշտ մայր է, որդիքն են տարբեր... - Ինքս ինձ հերքում եմ
  • Եթե մեռնե՜լ…
Թո՛ղ որ մեռնեմ
հուր-կայծակից՝
Միանգամի՛ց,
մի վայրկյանո՛ւմ,
հանկարծակի՛... - Մեռնել
  • Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը։
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը։ - Ապրել
  • Վստահեցին ոմանք ինձ – հոգիս դարձավ գաղտնարան,
Վստահեցի շատերին – գաղտնիքս առան ու տարան։ - Մի պահ զղջում եմ
  • Խոստանում եմ
Լինել ո՛չ թե հարկահավաքը,
Այլ զավա՜կը
Դժվար դարի... - Խոստանում եմ
  • Խոստանում եմ
Բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին։
Ինչի՞ համար.
Էլի՛ պատը կմնա պատ,
Կպակասի մի լավ ճակատ։ - Խոստանում եմ
  • Ինչո՞ւ խփվել պատեպատ էլ.
Մի՞թե աչքի արձակուրդ է
Կամ ուղեղի հանգըստյան օր… - Խոստանում եմ
  • Խոստանում եմ
Ոմանց նման իզուր տեղը չխոստանալ… - Խոստանում եմ
  • Ես կարդում եմ և… հասկանում,
Որ թեպետ և ինձ հերոսի տեղ եմ դնում,
Բայց շատ հաճախ նրա ճամփից շեղ եմ գնում... - Կարդում եմ
  • Բառերն էլ մինչև կարգին չգժվեն՝
Ե՜րգ չեն դառնալու…
Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի՛ժ լինեի… - Գժվում եմ
  • Աղաչում եմ.-
Մի՛ վախեցեք անկեղծ խոսքից.
Անկեղծ խոսքը չի սպանում,
Փակ խոցեր է միայն բանում։ - Աղաչում եմ
  • Այս մի թասն էլ՝ նրա՛նց կենաց, ովքեր կյանքում
Թեկուզ ծանըր կարիքի մեջ ու զրկանքում
Ընդունում են
Ու տանում են
Ամե՜ն հարված,
Բայց մնում են
Էլի կյանքին սիրահարված։ - Հրավիրում-ուրախանում եմ
  • Խմենք կենացն անդավաճան ընկերության,
Ընկերների ա՛յն սերության,
Որ մինչև իսկ չի ընդհատվում
Աքսորի մեջ ու գերության։
Ընկե՛ր լինենք
Նույն հուզմունքի,
Համոզմունքի՛,
Նույն ճաշակի՛,
Դրոշակի՛,
Ո՛չ թե ընկեր լոկ բաժակի… - Հրավիրում-ուրախանում եմ
  • Ասում են, թե առանց սիրո
Կարելի է մեկտեղ ապրել։
Ես ժխտում եմ.
Կարելի է չմահանա՜լ,
Ո՛չ թե ապրել։ - Ժխտում եմ

Արտաքին հղումներ

[խմբագրել]