Jump to content

Մասնակից:Ankax Hayastan/Խնդրանք

Վիքիքաղվածք-ից

Ողջույն հարգելի Վիքիհամայնք: Ես ստիպված եմ մեկ անգամ ևս անրադառնալ այս հարցին, քանի որ իմ սիրտը իրոքից ցավում է հայերեն Վիքիպեդիայի համար: Ես այն սկսել եմ խմբագրել դեռևս 2010 թվականից և չեմ կարող անտարբեր լինեմ նրա հանդեպ: Ես առաջարկում եմ Արման Մուսիկյանին, Հայկ Արաբագետին, Դավիթ Սարոյանին ու Պանդուխտին հաշտություն հանուն հայերեն Վիքիպեդիայի ապագայի: Այս դիմակայությունը կամ հակամարտությունը ոչ մի դրական արդյունք չի ապահովում և չի ապահովի: Թող ոչ մեկ չասի, որ ինքը ավելի շատ է մտածում հայերեն Վիքիի կամ ընդհանրապես Հայաստանի համար, քան օրինակ ես: Այն՝ ինչ, այս տարի, եղավ, դա արդյունք էր նրա ինչ եղավ փետրվարին: Երբ մի մասնակից վիքին իրեն հարազատ նախագիծ է համարում, ու նրա նկատմամբ այդպիսի արտահայտություններ են թույլ տալիս ինչ կատարվեց, բնական է, որ այդ մասնակիցը չի կարող սառնասիրտ վերաբերել:

Ես հատուկ ուզում եմ Արմանին դիմեմ: Այսօր նայում էի նրա քննարկման էջը և նկատեցի բազմաթիվ դրական քննարկումներ, հարց է առաջանում ինչու ամեն ինչ այսպես պետք է զարգանար... Ես նաև ընդունում եմ վերոնշյալ չորս մասնակիցների մեծ ներդրումը հայերեն Վիքիի զարգացման գործում, անկախ նրանից, ով ինչ նպատակներով է խմբագրում վիքին:

Ես ասել եմ, նաև ասում եմ, ինքս մի կողմ եմ դնում որոշ սկզբունքներ, այլևս ուշադրություն չեմ դարձնում իմ հասցեին հնչեցված բոլոր վիրավորանքներին ու հանուն հայերեն Վիքիի ապագայի համար միակողմանի ներողություն եմ խնդրում այն արտահայտությունների համար, որոնք կարող էին վիրավորական լինել հայ կամ հայախոս վիքիհամայնքի ներկայացուցիչների կամ առանձին ներկայացուցչի համար:

Խնդրում եմ Արման Մուսիկյանից հանել իմ արգելափակումը և թույլ տալ նրան ևս երկու խնդրանքներ ներկայացնելու՝ շարադրելու, և մեկ-երկու խնդրանք էլ այլ ադմիններին, որից հետո այլևս չեմ խմբագրի հայերեն Վիքիպեդիան, մինչև հենց համայնքը չդիմի ինչ-որ առաջարկով ինձ: Ես պատրաստ եմ կրկին ծառայել հայերեն Վիքիին, անգամ եթե այդ ծառայության իմաստը լինի, որ ես առհավետ մոռանամ հայերեն Վիքիին, ինձ ընդամենը ադմինական գործողությունների 15 րոպեի կիրառում է պետք, որոնք ցանկացած պահի կարելի է չեղարկել...--6AND5 (քննարկում) 19:13, 25 Հուլիսի 2015 (UTC)