Մասնակից:ԳոհարՀովհաննիսյան
Գեղեցիկ բան է բավականությունը, ցավի բացակայությունը, այս տանելիորեն գլխիկոր օրերը, երբ ոչ ցավը, ոչ էլ ուրախությունը չեն հանդգնում աղաղակել երբ նրանք խոսում են միայն կիսաձայն ու քայլում միայն ոտնաթաթերի վրա։ Միայն թե վատն այն է, որ ես հենց այս բավականությունը բպորովին չեմ կարողանում տանել, այն ինձ համար կարճ ժամանակ անց դառնում է անտանելիորեն տհաճ ու զզվելի, և ես հուսահատված, ստիպված եմ լինում փախչել եղանակային այլ տարածքներ, եթե հնարավոր է՝ ուրախության, ծայրահեղ դեպքում՝ նաև ցավի ճանապարհներով։ Երբ մի կարճ ժամանակ չեմ ապրում ոչ ուրախություն, ոչ էլ վիշտ և շնչում եմ, այսպես կոչված, լավ օրերի գաղջ, անհամ տանելիությունը, իմ մանկական հոգին այնպես է պարուրվում անափ վշտով, որ բավականության աստծո գոհունակ ու քնատ դեմքին և ավելի հաճույքով նախընտրում եմ իմ մեջ սատանայական այրող ցավն զգալ,քան այս առողջարար սենյակային ջերմաստիճանը: ©Հերման Հեսսե-<<Տափաստանի գայլը>>