Հրեշտակ-Ա
Արտաքին տեսք
«Հրեշտակ-Ա», ֆրանսիական սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված Լյուկ Բեսոնի կողմից 2005 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- ― Ի՞նչ տարբերություն կա հրեշտակի ու հոգեթերապևտի միջև։
- ― Պետք չէ վճարել 100 եվրո։
- Բայց մի անգամ իմ կյանք մտավ հրեշտակ... որ բացեց աչքերս... Ինչ լավ է լայն բացված աչքերով... Հիմա ես կարող եմ նայել, թե ինչպես է բարձրանում արևը... Ինչպես են աստիճանաբար մարում գիշերային քաղաքի լույսերը... Ես այս ամենը տեսնում եմ... Նրա շնորհիվ... Որովհետև նա սիրեց ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ իրականում... Չնայած նրան, որ ես միշտ էլ ոչնչություն եմ եղել...
- ― Իսկ հետո գալիս է ամենահետաքրքիրը։
- ― Ի՞նչը հատկապես։
- ― Մենք ընտրում ենք արտաքին։
- ― Եվ ի՞նչ կերպար ընտրեցիր դու այս անգամ։
- ― Անառակի կերպար։
- ― Քեզ սազում է։
- ― Շնորհակալություն։
- ― Դու երբեք խնդիրներ չե՞ս ունեցել փողի հետ կապված։
- ― Ոչ, երբեք չի եղել։
- ― Ի՞նչ։ Խնդի՞ր, թե՞ փող։
- ― Ոչինչ։
- ― Դու հետաքրքրվում ես ինձնով, ուրեմն սկսում ես հետաքրքրվել նաև ինքդ քեզնով։
- ― Ես հետաքրքիր չեմ։
- ― Թո՛ղ այդ:Ընդհակառակը, դու խելացի ես, համակրելի...
- ― Մի՛ ծաղրիր ինձ։
- ― Ազնիվ խոսք, քեզ ճիշտն եմ ասում։ Այդ ամենը քո ներսում է, աշխատիր դուրս թողնել դա։
- ― Դու շատ նման ես ինձ...
- ― Ես երկումետրանոց անառա՞կ եմ։
- ― Քո մեջ, մի քիչ։
- Այն ինչ դրսում է, արդեն ներսում չէ։
- Հոգին շատ ավելի կարևոր է, քան արտաքինը։
- ― Դու գունդուկծիկ ես եկել այն ոզնու նման, որ ամեն ինչից վախենում է։
- ― Ի՞նչ ոզնի։ Դու իջել ես երկնքից, որ ինձ ասես, որ ես ոզնու նմա՞ն եմ։
- Միշտ չէ, որ ամենաթանկը ամենալավն է։
- Ստորացնելով ուրիշներին՝ դու ինքդ չես բարձրանում։
- ― Ինչու՞ ես լալիս։
- ― Որովհետև միշտ էլ այդպես է։ Ես ստեղծված եմ հանդիպումների, ոչ թե բաժանումների համար։
- Ես գիտեմ, որ դու անցյալ չունես։ Թույլ տուր առաջարկել քեզ ապագա։
Արտաքին հղումներ
[խմբագրել]- Հրեշտակ-Ա (անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում։