Jump to content

Հավատարմությունը սրտի արատ չէ

Վիքիքաղվածք-ից

«Հավատարմությունը սրտի արատ չէ», Պարույր Սևակի պոեմներից։ Գրվել է 1959 թվականին։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Կապկելուց այդ ե՞րբ է ախար մեծ բան դուրս եկել...
  • Չէ՞ որ ծովերում լողալու համար
Ճայ լինելն անգամ կատակ է հիմար-
Պետք է ձո՛ւկ լինել։
  • Եվ մինչև անգամ ամեն մի թըռչուն,
Որ վերևում է շընչում
Ու շըրջում,
Թըռչունն ինչ է որ-
Փա՜ռք ստեղծողին-
Թռչունն էլ վերջում
Հանգըստանում է կամ... սատկում հողին։
  • Եվ Մարդը նաև... հողին էր գերի.
Այնպես էր գամված միևնույն վայրին,
Ինչպես Պրոմեթևսն` իր քարաժայռին։
  • Միջակությունը մետրաչափ շինած
Ու սուր մըկրատով ինքըդ քեզ զինած`
Դու այդ քո մետրով-արշինով-գազով
Չափում ես մարդկանց
Եվ այնպե՜ս խուզում,
Որ նրանք դառնան... հավասար գազոն։
Ով ո՜նց է ուզում
Մըկրատը քո սուր-
Մինչևիսկ առանց թույլ ափսոսանքի-
Որ կյանքի թավուտ անտառը դառնա
Չափված ու ձևված մի... զբոսայգի...
  • Ես կուզենայի
Եվ առևտըրի մի էժանացում,
Որով ճար լիներ
Այս չար աշխարհի հերը անիծել...
Մի նոր ու խորունկ հավատ ստանալ`
Դառնորեն կորած հույսերի գնով,
Սառը վաճառել`
Ու ջերմ ստանալ դրա փոխարեն.
Խառնը վաճառել`
Ու սերմ ստանալ...
Հատի՜կ-հատի՜կ սերմ.
Եվ ճառ վաճառել`
Ու ճար ստանալ...
  • Ու ներմուծելով էժանության միտք՝
Կարտահանեի տեղը մտքերի ճոխ էժանություն։
Կարտահանեի և չարդարացվող նոր դաժանություն,
Որ դրա դիմաց ձեզ բավարարեմ
Լայնասըրտությա՛մբ,
Խըղճո՛վ,
Գթությա՛մբ`
Թեկուզ դա թվա ինչքան հնացած,
Նույնքան միամիտ։
  • Հողագունդ,
Քաղաք Երևան,
Այն խելառ Մարդուն,
Որ շաղ է տալիս
Սիրո թարմությո՛ւն-
Հավատարմությո՜ւն...

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 415-450։

Արտաքին հղումներ

[խմբագրել]