Համբերանքի չիբուխը
Արտաքին տեսք
«Համբերանքի չիբուխը», Ավետիք Իսահակյանի պատմվածքներից։ Գրվել է 1928 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Կանաչ դաշտի պարզ հոլիկը
- Շահի ոսկե քյոշքից լավ է,
- Քրտինքովդ կերած հացը
- Սուլթանների ճաշից լավ է։
- Շահիրների մուղամներից
- Քամու ազատ շունչը լավ է։
- Հարուստ, հպարտ ախպորիցդ
- Սրտամոտ օտարը լավ է։
- Մարդը գնացական է,— ամփոփեց իր մտքերը Օհան–ամին,— նրա լավ գործը՝ մնացական, ըսել է՝ ինքն է մնացական։ Ա՛յ, խոսքի օրինակ, էս շաքարը գցեցիր չայի մեջ, հալավ, կորավ, չկա. բայց չայն անուշցավ։ Էնպես էլ լավ մարդը կմեռնի, բայց նրա լավ գործը աշխարքը կանուշցնե։ Թե չէ աոանց լավ մարդու աշխարքը շա՜տ դառն է՝ օձի լեղի...
- ....Ամեն, ամեն գեշ բաների պատճառն իմ ու քուն է։ Գեղ ու քաղաք իրար գզում են փողի, հարստության համար, ուրիշի աշխատանքը տանելու համար։