Հակոբ Մովսես

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

Հակոբ Մովսես կամ Հակոբ Մովսեսի Հակոբյան (ծ. սեպտեմբերի 3, 1952), հայ բանաստեղծ և թարգմանիչ։ 1991-1995 թթ. ծառայել է որպես ՀՀ մշակույթի նախարար։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Մշակույթի նախարարություն ասածը, այսինքն մշակույթի պետական գերատեսչական ղեկավարումը, պահանջում է օբյեկտի և սուբյեկտի շատ ճիշտ հարաբերություններ։ Դու պետք է իմանաս ինչ խնդիրներ կան մշակութային քո երկրի մեջ և ըստ դրա քո գերատեսչությունը կառուցես։ .... Մեր նախարարությունը, որ Սովետական միությունից եկած մի կառույց է, ոչ ինձ հաջողվեց փոխել, ոչ էլ... ոչ էլ հաջորդներին, կառույցը, որովհետև մեր սովետական մտավորական խավը դա թույլ չի տա։ Մեր մշակույթի նախարարությունը ստեղծվել է ուրեմն ինչ-որ ֆունկցիաներ իրագործելու համար, որոնք էսօր մեր կյանքում չկան՝ փլվել, գնացել են։ Եվ դրա համար մեր մշակույթային կյանքի բոլոր պռոբլեմները մնում են չլուծված, որովհետև էդ նախարարությունը ըստ իրենց պահանջը չի ստեղծվել, այլ հակառակն է, նախարարությունն է պահանջներ կամ լուծումներ առաջարկում մեր մշակութային կյանքին, որոնք իրականում կեղծ են։ Ես դրա համար 91 թվականի վերջերին առաջարկում էի այդ նախարարությունը լուծարել, էդ նախարարությունը մեզ պետք չի։ Քանի էդ նախարարությունը կա, մեր մշակութային խավը պետական.. պետական, կներեք բառի համար, պետական ծծկերությամբա զբաղվելու, կրծքից չի կտրվելու պետության, և պետության մասին իր պատկերացումները լինելու են միայն փողային, դրամական պատկերացումներ։ Այսինքն՝ պետությունը մի բանա, որից պետք ա գնալ փող պոկել։
  • Հարցազրույց Ազատություն ռադիոկայանի հետ. Գրողն ու իր իրականությունը[1]
  • ...15 թվականի Եղեռնից հետո, մենք ուշադիր չենք, որ 37 թվականին մեր մենտալ պլանով եղեռնը տեղի ունեցավ.. իհարկե, մեր ամբողջ միտքը, մտավորականությունը, բառի բուն իմաստով, (՞) իմաստով բնաջնջվեց։ Դա ոչինչ, որ բնաջնջվեց, մեղայ Աստծո, նորը կծնվեր, բայց այնուհետև բերեց և իր տեղը նշանակվեց մի նշանակովի մտավորականություն, որը մինչև էսօր կատարումա ֆունցիաներ։ Այ էսօր մենք չենք կարողանում տեղներիցս շարժվենք, որովհետեւ էսօր էլ մեր մտավորականությունը նշանակովի ա։ Դուք չզարմանաք, եթե ես ասեմ, որ էսօր գոյություն ունի մտավորականական օլիգարխիա Հայաստանի Հանրապետությունում։
  • Հարցազրույց Ազատություն ռադիոկայանի հետ. Գրողն ու իր իրականությունը[1]

Աղբյուրներ[խմբագրել]


Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հակոբ Մովսես հոդվածը նաև Վիքիպեդիայում: