Կնքահայրը (ֆիլմ)

Վիքիքաղվածք-ից

Կնքահայրը (անգլ.՝ The Godfather), Մարիո Պյուզոյի համանուն վեպի հիման վրա (ռեժիսորն է՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան) 1972 թվականին նկարահանված ֆիլմ։ Այն արժանացել է Օսկարի տարվա լավագույն ֆիլմ և մի քանի անվանակարգերում, ինչպես նաև 24 այլ կինոմրցանակների։ Ֆիլմը գանգստերական դրամա է, որտեղ նկարագրված է Կոռլեոնե մաֆիական ընտանիքի պատմությունը։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ընտանիքը ամեն ինչից ու բոլորից վեր է, դրա համար ընտանիք կազմելուց առաջ մտածեք՝ ընտանիքը, թե մնացածները։
  • Ահա ամենը, ինչ մեզ սովորեցրել է պատմությունը. սպանել հնարավոր է ցանկացածին։
  • Երբեք մի՛ բարձրաձայնիր օտարների մոտ, թե ինչ ես մտածում։
  • Սերը ժամանակի ընթացքում անցնում է, ընկերությունը՝ նույնպես, մնայուն է միայն արյունակցական կապը։
  • Ամենահարուստ մարդը նա է, ով ունի ամենաազդեցիկ ընկերները։
  • Փողը զենք է, իսկ քաղաքականությունը՝ ճիշտ ժամանակին ձգանը քաշելու ունակություն։
  • Իշխանությունը չեն խնդրում, վերցնում են։
  • Ընկերներին պետք է մոտ պահել, իսկ թշնամիներին՝ ավելի մոտ։
  • Կորցնելով մեզ համար թանկ մարդկանց՝ մենք ավելի թույլ ենք դառնում։
  • Կյանքը նման է հոսուն գետի. ամեն ինչ հոսում է, փոփոխվում է, կայուն ոչինչ չկա։
  • Ուժեղը նա չէ, ով հարվածում է, այլ նա, ով դիմակայում է հարվածներին։
  • - Իմ հայրը նրան մի առաջարկություն արեց, որ նա չկարողացավ մերժել։
Բնօրինակ՝ My father made him an offer he couldn't refuse. - Մայքլ Կարլեոնե
  • Երբևէ, թեև այդ օրը կարող է և չգալ, ես քեզ կխնդրեմ մի ծառայություն մատուցել ինձ, բայց մինչ այդ օրը ընդունիր սա՝ որպես իմ դստեր հարսանեկան նվեր։
Բնօրինակ՝ Some day, and that day may never come, I will call upon you to do a service for me. But until that day, consider this justice a gift on my daughter's wedding day.
  • Ոչ մի անձնական հարց։ Սա միայն բիզնես է։
Բնօրինակ՝ It's not personal. It's strictly business. - Մայքլ Կարլեոնե

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կնքահայրը (ֆիլմ) հոդվածը նաև Վիքիպեդիայում: