Կնքահայրը (ֆիլմ)
Արտաքին տեսք
«Կնքահայրը» (անգլ.՝ The Godfather), Մարիո Պյուզոյի համանուն վեպի հիման վրա 1972 թվականին նկարահանված ֆիլմ (ռեժիսոր՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա)։ Այն արժանացել է «Օսկարի» տարվա լավագույն ֆիլմ և մի քանի անվանակարգերում, ինչպես նաև 24 այլ կինոմրցանակների։ Ֆիլմը գանգստերական դրամա է, որտեղ նկարագրված է Կոռլեոնե մաֆիական ընտանիքի պատմությունը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ընտանիքը ամեն ինչից ու բոլորից վեր է, դրա համար ընտանիք կազմելուց առաջ մտածեք՝ ընտանիքը, թե մնացածները։
- Ահա ամենը, ինչ մեզ սովորեցրել է պատմությունը. սպանել հնարավոր է ցանկացածին։
- Երբեք մի՛ բարձրաձայնիր օտարների մոտ, թե ինչ ես մտածում։
- Սերը ժամանակի ընթացքում անցնում է, ընկերությունը՝ նույնպես, մնայուն է միայն արյունակցական կապը։
- Ամենահարուստ մարդը նա է, ով ունի ամենաազդեցիկ ընկերները։
- Փողը զենք է, իսկ քաղաքականությունը՝ ճիշտ ժամանակին ձգանը քաշելու ունակություն։
- Իշխանությունը չեն խնդրում, վերցնում են։
- Ընկերներին պետք է մոտ պահել, իսկ թշնամիներին՝ ավելի մոտ։
- Կորցնելով մեզ համար թանկ մարդկանց՝ մենք ավելի թույլ ենք դառնում։
- Կյանքը նման է հոսուն գետի. ամեն ինչ հոսում է, փոփոխվում է, կայուն ոչինչ չկա։
- Ուժեղը նա չէ, ով հարվածում է, այլ նա, ով դիմակայում է հարվածներին։
- - Իմ հայրը նրան մի առաջարկություն արեց, որ նա չկարողացավ մերժել։
- Բնօրինակ՝ My father made him an offer he couldn't refuse. - Մայքլ Կարլեոնե
- Երբևէ, թեև այդ օրը կարող է և չգալ, ես քեզ կխնդրեմ մի ծառայություն մատուցել ինձ, բայց մինչ այդ օրը ընդունիր սա՝ որպես իմ դստեր հարսանեկան նվեր։
- Բնօրինակ՝ Some day, and that day may never come, I will call upon you to do a service for me. But until that day, consider this justice a gift on my daughter's wedding day.
- Ոչ մի անձնական հարց։ Սա միայն բիզնես է։
- Բնօրինակ՝ It's not personal. It's strictly business. - Մայքլ Կարլեոնե