Կյանքի ինստրուկցիա

Վիքիքաղվածք-ից

Կյանքի ինստրուկցիա, ֆրանսիացի ժամանակակից գրող Բերնար Վերբերի ստեղծագործությունը։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Դու մարմին կունենաս։ Այն քեզ դուր կգա կամ չի գա, բայց դա միակ բանը կլինի, որ քո ձեռքին կլինի մինչև կյանքիդ վերջ։
  • Դու ստիպված կլինես Երկրի վրա գտնվող Կյանք կոչվող դպրոցում սովորել։ Յուրաքանչյուր մարդ ու յուրաքանչյուր իրադարձություն քո ունիվերսալ ուսուցիչը կլինի։
  • Սխալներ չկան, միայն դասեր են։ Ձախողումները հաջողության կարևոր պայմանն են։ Անմեղ զոհեր չկան, բոլորն էլ սովորողներ են։
  • Դասը ամենատարբեր ձևերով կտևի այնքան, մինչև լիովին կըմբռնվի։ Եթե հեշտ դասերը չսովորես, դրանք կբարդանան։ Հենց մի դասը յուրացրեցիր, կանցնես հաջորդ մակարդակին։
  • Արտաքին խնդիրները քո ներաշխարհի ճիշտ արտացոլումն են։ Եթե փոխես քո ներքին աշխարհը, կփոխվի նաև արտաքինը։
  • Դու կհասկանաս, որ դասը սերտել ես այն ժամանակ, երբ կփոխվի քո տրամադրությունն ու պահվածքը տանջանքի հանդեպ։ Իմաստնության հասնում են պրակտիկայով։ Մի քիչ ինչ-որ բանից ավելի լավ է, քան մի քիչ ոչ մի բանը։
  • Ավելի լավ տեղ ու ժամանակ չկա, քան Այստեղն ու Հիման։
  • Ուրիշները միայն քո հայելային արտացոլումն են։ Դու ուրիշների մեջ չես կարող սիրել կամ ատել այն, ինչ քո սեփական որակներին չի համապատասխանում։
  • Կյանքը շրջանակն է պատրաստում իսկ կտավը դու ես նկարում։ Եթե դու չվերցնես նկարելու պատասխանատվությունը քո նկարը ուրիշները կպատկերեն։
  • Բոլոր պատասխանները քո մեջ են։ Դու ավելին գիտես, քան գրված է գրքերում։ Բայց որպեսզի հիշես դա, պետք է գրքեր կարդաս, նայես քեզ, լսես քեզ, հավատաս քեզ։

Աղբյուրներ[խմբագրել]