Կլոդ Անրի Սեն-Սիմոն

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search
Կլոդ Անրի Սեն-Սիմոն

Կլոդ Անրի Սեն-Սիմոն (ֆր.՝ Claude Henri de Rouvroy, Comte de Saint-Simon, հոկտեմբերի 17, 1760, Փարիզ — մայիսի 19, 1825, Փարիզ), ֆրանսիացի փիլիսոփա, սոցիոլոգ, ուտոպիստ-սոցիալիստ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Որքա՜ն գեղեցիկ զբաղմունք է աշխատանքը հանուն մարդկության բարօրության[1]։
  • Դաստիարակությունը կարելի է դիտել իբրև այն գիտելիքների անընդհատ ձեռքբերում, որոնք միանգամայն անհրաժեշտ են հասարակության անդամների միջև առաջացած հարաբերությունները պահպանելու համար[2]։
  • Պատվի հասկացողությունը բարոյականության ավելի ուժեղ խթան է, քան պատիժների ամեն մի օրենսգիրքը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 123:
  2. Բանականության սիմֆոնիա, էջ 193:
  3. Բանականության սիմֆոնիա, էջ 447:


Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կլոդ Անրի Սեն-Սիմոն հոդվածը նաև Վիքիպեդիայում: