Jump to content

Քլեր Լյուս

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Կլեր Լյուսից)
Քլեր Լյուս

Քլեր Բութ Լյուս (անգլ.՝ Clare Boothe Luce, 10 մարտի, 1903 կամ 10 ապրիլի, 1903, Նյու Յորք – 9 հոկտեմբերի, 1987, Վաշինգտոն), ամերիկացի դրամատուրգ, խմբագիր, լրագրող, դեսպան, ԱՄՆ կոնգրեսմեն, որը ներկայացրել է Կոնեկտիկուտ նահանգը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Կանայք ստեղծված են դիվանագիտության համար։ Դիվանագիտության մեջ ամենագլխավորը ուրիշին ներշնչելն է այն, որ ձեր գաղափարը նրա սեփականն է։ Իսկ կանայք միայն դրանով էլ զբաղվում են[1]։
  • Ծիծաղելի է մտածել, որ ամբողջ կյանքը կարելի է ապրել միայն մի մարդու հետ։ Ճիշտ թիվը շուրջ երեքն է։ Այս երեք տղամարդը հավանաբար լրիվ կբավականացնեն[1]։
  • Հպարտությունը շքեղություն է, ինչը սիրահարված կինն իրեն չի կարող թույլ տալ[1]։
  • Բնությունը կուսությունը չի հանդուրժում․ դա սառեցված կապիտալ է[1]։
  • Մտքերը սեռ չունեն[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 408-409։