Կերպարանափոխություն
Արտաքին տեսք
Կերպարանափոխություն (գերմ.՝ Die Verwandlung, բառացի՝ կերպարանափոխություն), Ֆրանց Կաֆկայի[1] նովելը, որ առաջին անգամ հրատարակվել է 1915 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Երբ Գրեգոր Զամզան մի առավոտ անհանգիստ երազներից արթնացավ, տեսավ, որ անկողնում սարսափելի ուտիճի է վերափոխվել։ Նա պառկած էր զրահանման, կոշտ մեջքի վրա և երբ գլուխը մի փոքր բարձրացրեց, տեսավ գորշ, արտակորված, կամարաձև շերտավորումներով երիզված փորը, որի ուռուցիկության վրա դեռ մի կերպ պահվում էր ներքև սահելու պատրաստ վերմակը, իսկ բազմաթիվ, առաջվա չափսերի հետ համեմատած խղճահարություն հարուցելու աստիճան բարակ ոտիկները անօգնական թարթափում էին աչքերի առաջ։
- — Առավոտ շուտ վեր կենալուց մարդ հիմարանում է։
- Գրեգոր Զամզա
- — Մշտափոփոխ, կարճատև ծանոթությունները երբեք սրտագին չեն դառնում։
- Գրեգոր Զամզա
- Նա չմոռացավ երբեմն-երբեմն հիշեցնել իրեն, որ շատ ավելի գերադասելի է ամեն ինչ հանգիստ, անվրդով կշռադատելը, քան հուսահատ որոշումներ ընդունելը։
- Ինչ ուզում է լիներ, բայց փորձել պետք էր։
- — Մենք՝ գործարար մարդիկս, ինչպես կուզեք՝ բարեբախտաբար, թե դժբախտաբար, գործնական հաշվարկներից ելնելով շատ հաճախ պետք է թեթև տկարությունը հաղթահարենք։
- Այն բնակարանում, ուր մեծ դժբախտություն է պատահում, դուռը բաց են թողնում։
Ծանոթագրություններ
[խմբագրել]Աղբյուրներ
[խմբագրել]- Ֆրանց Կաֆկա, «Կերպարանափոխություն» grqamol.am կայքում