Կարեն Կարապետյան

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

Կարեն Վիլհելմի Կարապետյան, հայ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության վարչապետ (2016 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2018 թվականի մայիսի 17-ը), Երևանի քաղաքապետ (2010-2011), տնտեսագիտության դոկտոր։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրում, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք: Վերացրե՛ք պրիմիտիվ գողությունը ձեր համակարգերում, այդ ամեն ինչը կարգի բերե՛ք: Ինձ որ պատմում են՝ ինչ սխեմաներ են անում ուղղակի ֆանտազիայի վրա… Եթե այդ մարդիկ այդ խելքն օգտագործեն այլ տեղերում, հաստատ ավելի արդյունավետ կլինի[1]:
  • Որևէ մեկը անձեռնմխելի կամ արտոնյալ չէ[2]:
  • Մենք կստեղծենք հավասար մրցակցային պայմաններ գործարարների համար: Գործարարների համար խոչընդոտներ չպետք է լինեն[2]
  • Մենք մեր ամենօրյա աշխատանքով ազդակ ենք տալու ՀՀ քաղաքացուն, որ գնում ենք իր սպասումները բավարարելու առումով: Մեր ծրագրով մենք նշելու ենք այն քայլերը, միջոցառումները, որոնք ուղղված են մեր քաղաքացու անվտանգ ու ապահով զգալուն, արդար միջավայրում ապրելու, վաղվա օրվա նկատմամբ հավատ ունենալու և ստեղծելու հնարավորություն ապահովելու ուղղությամբ: Պետք է մաքսիմալ հետադարձ կապ հաստատենք հասարակության հետ, բացատրելու ենք՝ ինչ ենք անում, ինչ նպատակ ունենք, լսելու ենք իրենց ակնկալիքներն ու սպասումները: Մենք ամեն ինչ դրա համար անելու ենք: Շնորհակալ եմ վստահության և պարտավորեցնող խոսքերի համար[3]:

Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կարեն Կարապետյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: