Jump to content

Կառլսոն

Վիքիքաղվածք-ից

Կառլսոն (շվեդ.՝ Karlsson), գրական հայտնի կերպար՝ ստեղծված շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի կողմից։ Կառլսոնն ապրում է Ստոկհոլմի Վասաստան շրջանի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքի փոքրիկ տնակում։ Կառլսոնի լավագույն ընկերը յոթնամյա (Կառլսոնի հետ ծանոթության պահին) Սվանտեն է՝ Սվանտեսոն ընտանիքի փոքր տղան, որին կոչում էին Մանչուկ մականունով (բնօրինակում Lillebror՝ Եղբայրիկ, Փոքրիկ եղբայր)։

Քաղվածքներ

[խմբագրել]

Մանչուկն ու Տանիքի Կառլսոնը

[խմբագրել]
  • ― Հանգիստ, միայն հանգիստ։
  • Ես գեղեցիկ, խելացի և չափավոր գեր տղամարդ եմ՝ իմ լավագույն տարիքում։
  • Եթե ես մի փոքրիկ նվեր ստանամ, գուցե էլ չտխրեմ։ Հաստատ չգիտեմ, բայց երևի կուրախանամ, եթե ինձ մի փոքրիկ նվեր տան։
  • Չարաճճիության ամենալավ վարպետն աշխարհում Տանիքի Կառլսոնն է։
  • Ես ուզում եմ անկողնում պառկել ու բարձր, բարձր ջերմություն ունենալ, ու դու էլ հարցնես՝ ո՞նց եմ ինձ զգում, ես էլ ասեմ, որ աշխարհի ամենահիվանդն եմ, դու էլ հարցնես՝ սիրտս ի՞նչ է ուզում, ես ասեմ, որ էնքա՜ն հիվանդ եմ, էնքա՜ն հիվանդ, որ բացարձակ ոչինչ չեմ ուզում... մենակ մի հսկա տորթ, լիքը թխվածք ու շոկոլադ ու մի մեծ կույտ կարամելի կոնֆետ։
  • Որովհետև ուտելիքն ինչքան տհաճ է, էնքան ավելի օգտակար է։ Կուզեի իմանալ, ինչո՞ւ պիտի բոլոր վիտամինները հենց էն ուտելիքների մեջ լինեն, որոնք զզվելի համ ունեն։
  • Կարիք չկա, որ դուք աշխարհի ամենալավ ուրվականին ուրվականություն սովորեցնեք։ Ես ուղղակի մի թեթև մահու չափ կվախեցնեմ, նրանք չեն էլ զգա։

Տանիքի Կառլսոնը վերադառնում է

[խմբագրել]
  • Եթե մարդ կյանքումծոցն ընկած մի-երկու կճեպից բացի ուրիշ ավելի մեծ հոգս չունի, ուրեմն կարող է միայն ուրախ լինել դրա համար։
  • Եթե ես ուզեի ասել «ջղայնացնել», էդպես էլ հենց կասեի։ «Ջղջղացնելը» համարյա նույն բանն է, բայց ավելի դժոխային, ոնց որ բառից արդեն երևում է։
  • Սակայն բախտի բերումով գործի գլուխ է կանգնում աշխարհի ամենալավ զվարճաբանը և գործն իր ձեռքն է առնում, էնպես որ դու կարող ես լիովին հանգիստ լինել։

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Աստրիդ Լինդգրեն, Ամեն ինչ Տանիքի Կառլսոնի մասին, Երևան, Անտարես, 2014։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կառլսոն հոդվածը նաև Վիքիպեդիայում: