Կամուրջ դեպի Տերաբիթիա

Վիքիքաղվածք-ից

«Կամուրջ դեպի Տերաբիթիա», 2007 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ է։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Պարզապես պետք է փակես աչքերը և միտքդ լայն բաց պահես։
  • Ես չեմ հավատում դրան և կարծում եմ, որ դա գեղեցիկ է։
  • Եթե չես հավատում Աստվածաշնչին, ապա երբ դու մեռնես, Հիսուսը քեզ կուղարկի դժոխք։
  • Ես ունեմ չորս քույր, և ես ուզում եմ նրանց փոխարինել լավ շան հետ։

Երկխոսություններ[խմբագրել]

  • Ջեսս.-Լեսլի Բերքը ինձ ասում է որ միտքս լայն բացեմ։
Տիկին Էդմոնդս.-Լեսլի Բերքը ճիշտ է, եթե միտքդ լայն բացես կարող ես ստեղծել մի ամբողջ նոր աշխարհ։
  • Լեսլի.-Իմ հայրը ասում է, որ հեռուստացույցը սպանում է ուղեղի բջիջները։
Սքոթ Հագեր-Քո հայրը ոչինչ չի հասկանում, մենք ամեն օր դիտում ենք հեռուստացույց։
  • Ջեսս.(լացելով) -Արդյոք Աստվածաշնչի ասածը այդպես է՝ նա գնալու է դժոխք։
Ջեք Աարոնս(սփոփելով) -Ես Աստծո մասին շատ բան չգիտեմ, բայց գիտեմ, որ նա այդ փոքրիկ աղջկան դժոխք չի ուղարկի։
Ջեսս-Հետո ես կնկնեմ դժոխք, որովհետև դա իմ մեղքով էր։
  • Ջեսս-Պարզապես դու լավ շինարար ես աղջկա համար։
Լեսլի-Այո, դու էլ բավականին լավ արվեստագետ ես տղայի համար։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա