Նոր տարի է գալիս։ Դառնանք ու մաղթենք, որ այս տարին իրենց տուն ու տեղից քշված հայերի համար գաղթականության վերջին տարին լինի, որ նրանք իրենց հող դարձած պապերի հողի վրա տիրաբար քայլեն, ծաղկեցնեն այդ հողը և ապահովեն իրենց սերունդների ծաղկումը։ Նոր տարի է բացվում, բարով է բացվում ու բացվում է բարի:
|